Նորություններ
ԱԷՄԳ 66-րդ գլխավոր կոնֆերանսին մասնակցել է նաև ՈՒԱԿ-ը
ԱԷՄԳ 66-րդ գլխավոր կոնֆերանսին մասնակցել է նաև ՈՒԱԿ-ը
03.10.2022
Վիեննայում կայացած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ)/ International Atomic Energy Agency (IAEA)/ 66-րդ գլխավոր կոնֆերանսի շրջանակում կայացած ԱԷՄԳ գիտական ֆորումին մասնակցել են ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը և Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանը:
   
Ֆորումը նվիրված է եղել «Rays of Hope» ծրագրին առնչվող հարցերի քննարկմանը: Վերջինիս նպատակն է ցածրեկամուտ ունեցող երկրներում ճառագայթային բժշկության հասանելիության ապահովումը և բարձրացումը՝ ԱԷՄԳ-ի կողմից կազմակերպվող և անդամ երկրների կողմից ֆինանսական, տեխնիկական և մասնագիտական աջակցություն ենթադրող նախագծերի միջոցով:
Գիտական Ֆորումին, որպես հրավիրված բանախոս, ելույթով հանդես է եկել Թ. Սաղաթելյանը՝ ներկայացնելով զարգացող երկրներում ճառագայթային բժշկության ներդրման հետ կապված մարտահրավերները:
Կայացել է նաև աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են ԱԷՄԳ գլխավոր տնօրենի տեղակալ, Տեխնիկական համագործակցության վարչության ղեկավար Հաու Լիուն, ԱԷՄԳ Տեխնիկական համագործակցության վարչության Եվրոպայի բաժանմունքի տնօրեն Էվե Կուլի-Կալան, նույն բաժանմունքի Հայաստանի հարցերով պատասխանատու Կարմինա Խիմենեսը, ԱԷՄԳ Միջուկային կիրառությունների վարչության Մարդու առողջության բաժնի ներկայացուցիչ Ելենա Ֆիդարովան, ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի փոխնախագահ Վահե Գրիգորյանը, ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը և կենտրոնի Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են ոլորտային կարևոր թեմաներ, ներկայացրել իրականացված և սպասվող ծրագրերը:
Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր