Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոն է այցելել ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին
Ուռուցքաբանության ազգային կենտրոն է այցելել ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին
04.10.2022
Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՈՒԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ՈւԱԿ-ում, ծանոթացել իրականացված լայնածավալ աշխատանքներին, ձեռքբերված նոր սարք-սարքավորումներին, մատուցվող ծառայությունների լայն շրջանակին, եղել ՈՒԱԿ-ի` ս.թ. հոկտեմբերին 8-ին բացվող Պալիատիվ ծառայության նորակառույց կլինիկայում, կառուցվող նոր տեխնոլոգիական մասնաշենքի շինհրապարակում։
ՈւԱԿ տնօրեն Ն. Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներդրումների համար, փաստել, որ տրամադրված սարք-սարքավորումները, որոնցից շատերը եզակի են Հայաստանի համար, կարևոր նշանակություն ունեն պացիենտների բուժման համար. դրանք ծառայում են ի նպաստ նրանց առողջության, կյանքի որակի բարձրացման:
ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին դրական է գնահատել վերջին շրջանում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած փոփոխությունները: Գրոսսին վստահեցրել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կրելու են շարունակական բնույթ, էլ ավելի մեծ թափով կլինեն նոր ծրագրերը: «Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ունի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիարժեք աջակցությունը»,- զրույցի վերջում հավելել է Ռաֆայել Գրոսսին:

   
Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր