Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում անցկացվել է անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում անցկացվել է անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
14.10.2022

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կանանց կյանքեր


Կանանց մոտ չարորակ նորագոյացությունների շարքում կրծքագեղձի քաղցկեղը առաջին տեղում է: Հայաստանում տարեկան ախտորոշվում է 1200-ից ավելի նոր դեպք, իսկ վերջին տարիներին հիվանդության աճը կազմել է 20 %: Այս վիճակագրական տվյալների պայմաններում խիստ կարևոր է կանխարգելիչ ծառայությունների մատչելիությունը, ինչպես նաև պարբերաբար անցկացվող անվճար հետազոտությունները, ինչն ապահովում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը:

 

 

Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամսվա շրջանակում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում անցկացվել է անվճար մամոգրաֆիկ հետազոտություն 40-ից բարձր կանանց համար: Մեկ օր տևած ակցիայի շրջանակում շուրջ 40 կին հնարավորություն են ունեցել անցնել անվճար ստուգում:


Հետազոտությունների արդյունքոււմ, ցավոք, շատերի մոտ հայտնաբերվել են տարատեսակ խնդիրներ: 16 կանանց մոտ հայտնաբերվել է մաստոպաթիա, 5-ի մոտ՝ ֆիբրոադենոմա, 3-ի մոտ՝ ֆիբրոզ օջախ, 2-ի մոտ՝ նեկիստոզ պապիլոմա: Հետազոտվող կանանցից մեկի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է պարբերաբար անցնել հետազոտություններ, ստուգվել, կանխարգելել չարաբաստիկ հիվանդությունը: Սկզբնական շրջանում կրծքագեղձի քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր կին կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։


Կենտրոնում ակցիաները անցկացվում են պարբերաբար: Նորերի մասին նախապես տեղեկանալու համար հետևեք ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջերին:


ԵՂԵ՛Ք ԱՌՈՂՋ:

ՍԻՐՈՎ՝ ՈՒԱԿ

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր