Նորություններ
Ավելի քան 5 ժամ տևած վիրահատւթյուն
Ավելի քան 5 ժամ տևած վիրահատւթյուն
25.10.2022

Ուռուցքաբանության ազգային կենտրոն էր դիմել 74 տարեկան պացիենտ՝ գանգատվելով պարանոցի շրջանի գոյացությունից: Հետազոտությունների արդյունքում պացիենտի մոտ հայտնաբերվել է 12 սմ-անոց հետերոգեն հյուսվածքային գոյացություն՝ աջ ստործնոտային, առաջնային և ստորին պարանոցային տարածություններում, կիստոզ ներառումներով: Վերջինս վերին սահմանով սերտ հարել է աջ ստորածնոտային թքագեղձին, առաջնային ստորին հատվածում վահանաձև գեղձի աջ բլթին, ունեցել է արտահայտված ծավալային ազդեցություն լծային երակի վրա: 


Գոյացությունը պացիենտին խանգարում էր շնչել, նա ուներ կլման ակտի խնդիրներ, ցավեր:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան վիրաբույժ, ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունքի և ընդունարանի ղեկավար Հրայր Հակոբյանը համաձայնվել է կատարել բարդ վիրահատությունը (այն պահանջում է մեծ վարպետություն և փորձ, այլ բժշկական կենտրոններում այդ վիրահատությունից հրաժարվել էին):


Ավելի քան 5 ժամ տևած վիրահատության ընթացքում ամբողջությամբ հեռացվել է գոյացությունը, ուղարկվել հյուսվածքաբանական հետազոտության:


Վիրահատությունից հետո պացիենտի վիճակը գնահատվել է բավարար, մեկ շաբաթ անց նա դուրս է գրվել կենտրոնից:


Հ.Գ. Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նման բարդ վիրահատություններ կատարվում են հաճախ: Սա մեկն է այդ վիրահատություններից:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր