Նորություններ
Ուռուցքաբան-գինեկոլոգ Սիրան Խաչատրյանը մասնակցել է եվրոպական առաջատար ամենամյա Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական 23-րդ կոնգրեսին
Ուռուցքաբան-գինեկոլոգ Սիրան Խաչատրյանը մասնակցել է եվրոպական առաջատար ամենամյա Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական 23-րդ կոնգրեսին
31.10.2022

Կարևորելով ժամանակակից բժշկության մեթոդաբանության ուսումնասիրությունները և մեր երկրում ու հատկապես մեր կենտրոնում դրանց հետագա կիրառելիության հնարավորությունները՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները պարբերաբար մասնակցում են աշխարհում տեղի ունեցող միջազգային կարևորագույն գիտաժողովներին ու կոնգրեսներին:


 

 


Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի ուռուցքաբան-գինեկոլոգ Սիրան Խաչատրյանը ս.թ. հոկտեմբերի 27-ից 30-ը մասնակցել է եվրոպական առաջատար ամենամյա Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական 23-րդ կոնգրեսին (23rd European Congress on Gynecological Oncology) , որն այս տարի տեղի է ունեցել Գերմանիայի Բեռլին քաղաքում:

Աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 3000 մասնագետներ կոնգրեսի ընթացքում կիսվել են իրենց փորձով, հարստացրել իրենց գիտելիքները նորարարական տեխնոլոգիաների ոլորտում, հնարավորություն են ունեցել հաղորդակցվելու միջազգային մեծ լսարանի հետ՝ ձեռք բերելով նոր համագործակցություններ։
Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր