Նորություններ
Քաղցկեղը հաղթահարածները պետք է խոսեն այդ մասին, որ մարդիկ հավատան՝ քաղցկեղը դատավճիռ չէ. ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյան
Քաղցկեղը հաղթահարածները պետք է խոսեն այդ մասին, որ մարդիկ հավատան՝ քաղցկեղը դատավճիռ չէ. ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյան
01.11.2022

Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Հայաստանում նույնպես մի շարք միջոցառումներ են իրականացրել` ուղղված կրծքագեղձի քաղցկեղի ժամանակին ախտորոշմանն ու բուժմանը։

 

Մասնագետները փաստում են, որ Հայաստանում քաղցկեղը բավականին մեծ տարածում ունի ու հիվանդացության աճ է գրանցվում:

 

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանն ասաց, որՀայաստանումկանանցմոտչարորակնորագոյացություններիմեջառաջինտեղըզբաղեցնումէկրծքագեղձիքաղցկեղը։ 


Նրա խոսքով՝ մեր երկրում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացությունը մոտավորապես նույն պատկերն ունի, ինչ մյուս երկրներում, իսկ եվրոպական որոշ երկրներում տվյալները շատ ավելի վատն են։ Ըստ վիրաբույժի՝ Հայաստանում տարեկան գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի 1300-ց ավելի նոր դեպք, մինչդեռ 2000 թվականին այդ թիվը 600-ից մի փոքր ավելին էր։

Իրականում, ըստ Արթուր Ավետիսյանի, հիվանդության դեպքերի աճ նկատվում է ամբողջ աշխարհում։ Պատճառները բազմազան են, բայց երբեմն բացակայում է ռիսկի գործոնը: Օրինակ, ինչպես նշում է ուռուցքաբանը, քաղցկեղ ունեցող կանանց 70 տոկոսի մոտ ռիսկի գործոն չկա։

Նրա խոսքով՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի հիմնական և ամենաարդյունավետ ուղին վաղ ախտորոշումն է։


Բնակչության մեջ տարածված միֆեր, որոնք պետք է հաղթահարել


Կրծքագեղձի հետազոտության համար տարբեր մեթոդներ կան՝ ուլտրաձայնային հետազոտություն, մամոգրաֆիա, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա, ռենտգեն-թվային մամոգրաֆիա:


Մասնագետը փաստում է, որ հիվանդությունը հաճախ հանդիպում է 45-55 տարեկանների շրջանում, իսկ երկրորդ պիկը լինում է 65-ից բարձր տարիքում։ Արթուր Ավետիսյանի խոսքով՝ եթե հիվանդությունը հայտնաբերում են զրոյական փուլում, ապա բուժումը մոտենում է 100 տոկոսին, քանի որ վաղ փուլում հայտնաբերված ուռուցքի դեպքում բուժումն ավելի մեղմ է լինում:


Ըստ վիրաբույժի՝ տարին մեկ կամ երկու անգամ մինչև 40 տարեկան կանայք պետք է անցնեն սոնոգրաֆիկ հետազոտություն, իսկ 40 տարեկանից հետո՝ պրոֆիլակտիկ մամոգրաֆիկ հետազոտություն՝ ըստ բժշկի կողմից սահմանված ժամանակացույցի։ 


Նրա խոսքով՝ մամոգրաֆիկ հետազոտությունից վախենալու անհրաժեշտություն չկա: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել քաղցկեղը ամենավաղ փուլերում:


«Երբ կրծքագեղձի մամոգրաֆիա է արվում և նկատում ենք կասկածելի գոյացություն, այդ գոյացությունից հյուսվածքիկտորէվերցվում: Շատերիմոտտարածվածկարծիքկա, որբիոպսիայիդեպքումմենքմիջամտումենք, ինչիհետևանքովայդուռուցքնավելիագրեսիվ է դառնում։ Սակայն մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ դա որևէ բացասական կողմ չունի։ Հակառակը, բիոպսիա չանելու դեպքում հնարավոր է՝ սխալ բուժում նշանակվի»,- ընդգծեց նա։


Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում, ո՞ր մարզերում


Արթուր Ավետիսյանն անդրադառալով Հայաստանում իրականացվող սքրինինգային ծրագրին, նշեց, որ եթե վաղ փուլերի դեպքերի հայտնաբերումը նախկինում կազմում էր 50-60%, ապա երեք մարզում, որտեղ ներդրվել է ծրագիրը, հասնում է 85-90%-ի, ինչը բավականին լավ ցուցանիշ է։


«Բնականաբար, դա չի կարող չանդրադառնալ բուժման արդյունքների վրա։ Հաճախ կարող է պատահել, որ հիվանդը քիմիաթերապիայի, կրծքագեղձի հեռացման կարիք չունենա և փոքրիկ միջամտության արդյունքում ազատվի այդ ուռուցքից»,- ընդգծեց նա։


Այն մարզերում, որտեղ իրականացվում են սքրինինգային պիլոտային ծրագրեր, քաղցկեղի հայտնաբերման տոկոսն առհասարակ ավելի բարձր է եղել, մասնավորապես, Տավուշում, Լոռիում, Սյունիքում, ինչպես նաև Երևանում։ Սակայն, ըստ մասնագետի, չկան հետազոտություններ, թե որոնք են պատճառները։


Նշենք, որ սքրինինգային հետազոտությունները կանխարգելիչ միջոցառումներ են, որոնք ուղղված են տարբեր հիվանդությունների վաղ հայտնաբերմանը՝ նախքան որևէ ախտանշանի ի հայտ գալը։


Արթուր Ավետիսյանի խոսքով՝ սքրինինգային պիլոտային ծրագիրն իրականացվում է 50-69 տարեկան կանանց շրջանում: Շարժական և անվճար մամոգրաֆիայի արդյունքում 2021թ. հունվարից մինչև օրս հետազոտվել է 15.000 կին, որից 1000-ը լրացուցիչ հետազոտության կարիք են ունեցել։ Սակայն, ըստ նրա, 700-ն է ներկայացել հետազոտության, որից 169-ի մոտ հյուսվածքաբանորեն հաստատվել է կրծքագեղձի քաղցկեղ, բայց նրանցից 7-ը, ցավոք սրտի, հրաժարվել է հետագա բուժումից, ինչն, ըստ նրա, մտահոգվելու տեղիք է տալիս։ 


Ուռուցքաբանը նշեց նաև, որ թեև կրծքագեղձի ախտորոշման և բուժման համար պետության ֆինանսավորմամբ իրականացվում են մի շարք ծրագրեր, սակայն դա բավարար չէ։ «Հեռու ենք իդեալականից, լավ կլինի, որ այդ խնդրի լուծման համար ավելի շատ միջոցներ հատկացվեն, քանի որ բժշկությունը զարգանում է, բուժման նոր մեթոդներ, նոր մոտեցումներ են ի հայտ գալիս, որի հետևից հասնելու համար պետք է պետության ուշադրությունն ավելի մեծ լինի նաև ֆինանսապես։ Ուռուցքաբանությունն ոլորտում խնայողություն անելն անհետևանք չի մնում»,- ընդգծեց Արթուր Ավետիսյանը։


Կլինիկական ինչ նշանները կարող են հուշել խնդրի մասին


Ուռուցքաբան-վիրաբույժի խոսքով՝ ախտանշաններին պետք չէ սպասել, անհրաժեշտ է պարբերաբար ստուգվել, իսկ եթե նկատվում է կրծքագեղձի ձևի կամ կառուցվածքի փոփոխություն, ապա անպայման պետք է դիմել բժշկի։ «Մշակույթը պետք է փոխել՝ ոչ թե դիմել բժշկի, երբ ախտանշաններ կլինեն, այլ անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ հետազոտվել՝ անկախ նրանից ունես ախտանիշ, թե ոչ։ 


Արդյոք քաղցկեղի և ժառանգականության միջև կապ կա՞


Արթուր Ավետիսյանը նշեց, որ կրծքագեղձի քաղցկեղը կարող է զարգանալ առանց որևէ ռիսկի գործոնի առկայության։ Ինչ վերաբերում է գենետիկային, ապա, ըստ նրա, քաղցկեղ ունեցողների միայն 10%-ն ունեն գենետիկ նախատրամադրվածություն, իսկ մնացած դեպքերում գենետիկ կապը հայտնի չէ։


«Ինչպես արդեն նշել եմ, քաղցկեղ ունեցող կանանց 70 տոկոսի մոտ ռիսկի գործոն չկա։ Ապրելակերպը մեծ նշանակություն ունի. ոչ ակտիվ կենսակերպ վարողները, ինչպես նաև ավելորդ քաշ ունեցող և գեր մարդիկ ունեն քաղցկեղի զարգացման ավելի բարձր ռիսկ»,- նշեց նա։ 


Մարդկանց մեջ կա կարծրատիպ, որ քաղցկեղը դատավճիռ է, ինչպե՞ս փոխել այդ արմատացած կարծիքը


Արթուր Ավետիսյանն այն կարծիքին է, որ քաղցկեղ ունեցողները և այն հաղթահարածները պետք է խոսեն իրենց հիվանդության մասին։ Ցավոք, ըստ նրա, շատերն այդ մասին չեն բարձրաձայնում, ավելին, մեծ թվով մարդիկ բուժվելուց հետո այդ մասին լռում են։


«Պետք է խոսել այդ մասին, թե հիվանդը, թե նրա հարազատները, թե լրատվամիջոցները, պետք է պարբերաբար ներկայացնեն կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարածներին, որ մարդիկ հավատան՝ քաղցկեղը դատավճիռ չէ։ 

 

Աղբյուր` Panorama.am

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր