Նորություններ
ՈՒԱԿ են այցելել ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի և Ռոբերտ Կոխ Ինստիտուտի (ՌԿԻ) փորձագետները
ՈՒԱԿ են այցելել ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի և Ռոբերտ Կոխ Ինստիտուտի (ՌԿԻ) փորձագետները
02.11.2022

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաոանության ազգային կենտրոն են այցելել ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի և Ռոբերտ Կոխ Ինստիտուտի (ՌԿԻ) փորձագետները: Նրանք աշխատանքային այցով Հայաստան են ժամանել քննարկելու մեր երկրում վիրուսային հեպատիտների վիճակն ու դրանց արձագանքման միջոցառումները:


  
  


ՈւԱԿ-ի փոխտնօրեն Ալեքսանդր Սեինյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել վերջին տարիներին իրականացված բարեփոխումներին, ձեռք բերված սարք-սարքավորումներին, այցելել նորաբաց Պալիատիվ ծառայության կլինիկա։

 

Աշխատանքային քննարկման ընթացքում հյուրերին ներկայացվել է արյան միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների (մասնավորապես՝ ՄԻԱՎ, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի) կանխարգելման ուղղությամբ կենտրոնում իրականացվող միջոցառումները, հիվանդների մոտ վիրուսային հեպատիտների և լյարդի հեպատոցելյուլար քաղցկեղի հետ կապի վիճակագրությունը, անդրադարձ է կատարվել հեպատոցելյուլար քաղցկեղի տարածվածությանը։


 

  

 

Հանդիպմանը ևս մեկ անգամ կարևորվել է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը՝ հանուն բնակչության առողջության և երկրում վիրուսային հեպատիտների կանխարգելման:

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր