Նորություններ
Հազվադեպ հանդիպող հիվանդության դեպք ՈՒԱԿ-ում
Հազվադեպ հանդիպող հիվանդության դեպք ՈՒԱԿ-ում
03.11.2022

63 տարեկան կինը Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել 10 օր առաջ՝ գանգատվելով ուշագնացություններից, քրտնարտադրության նոպաներից, թուլությունից: Կինը 3 անգամ հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում, բայց առողջական վիճակի կտրուկ վատթարանալու պատճառը մնացել անհայտ:

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, անցնելով տարբեր հետազոտություններ, կնոջ մոտ ախտորոշվել է հազվադեպ հանդիպող հիվանդություն՝ ինսուլինոմա՝ ինսուլին արտադրող նորագոյացություն: Այն ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին ուռուցքների տեսակներից է:

 

Գոյացությունը չհեռացնելու դեպքում կինը կարող էր մահանալ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի անկումից և հիպոգլեմիկ կոմայից:

 

Կատարվել է ենթաստամոքսային գեղձի նորագոյացության լապարասկոպիկ հեռացում: Հեռացվել է գոյացությունը՝ ենթաստամոքսային գեղձի հյուսվածքի գոյացությանը հարող հատվածով:

 

Որովայնային և էնդովիրաբուժության ու Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքների համատեղ փայլուն աշխատանքի շնորհիվ վիրահատությունը և հետվիրահատական շրջանը անցել է բարեհաջող:

 

Կինը դուրս է գրվել կնտրոնից, գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր