Նորություններ
Մտածել միայն լավի մասին, պայքարել ու հաղթել…
Մտածել միայն լավի մասին, պայքարել ու հաղթել…
06.11.2022

65 տարեկան Մհերը Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել արնախխման գանգատով:


ՀՇ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է աջ թոքի վերին բլթի կենտրոնական քաղցկեղ:

 

Հաշվի առնելով ուռուցքի տեղակայումը և փոքրացման դեպքում՝ օրգանապահպան վիրահատության հնարավորությունը՝ ՈՒԱԿ-ի մասնագիտական խումբը քննարկումների արդյունքում որոշել է պացիենտին ուղարկել նախավիրահատական քիմիաթերապիայի:

 

Էֆեկտիվ բուժումը հնարավորություն է տվել հետագայում կատարելու նախատեսված օրգանապահպան վիրահատությունը:

 

Նախավիրահատական քիմիաթերապիայի երկու կուրսից հետո պացիենտը վիրահատվել է: Հեռացվել է աջ թոքի վերին բիլթը՝ շնչափողի կողմնային պատի և գլխավոր բրոնխի հատվածի հետ:

 

Վիրահատությունից հետո, բժիշկների ցուցումով, Մհերը ստացել է հետվիրահատական 2 կուրս քիմիաթերապիա:

 

Այժմ, երբ հիվանդությունը հաղթահարված է, ինքն էլ՝ առողջ, խոհարար Մհերը ժպտում է, պատմում բուժման ընթացքի, բանակում ծառայող թոռան մասին, շնորհակալություն հայտնում բժիշկներին ու ավելացնում՝ առողջությանը հետևել է պետք, խնդրի դեպքում անմիջապես դիմել բժշկի, լինել հետևողական ու ամենակարևորը՝ երբեք չհանձնվել:

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր