Նորություններ
ԱՆՎՃԱՐ հետազոտություններ. ՈՒԱԿ-ի մասնագետները այս անգամ գալիս են Տավուշի մարզ
ԱՆՎՃԱՐ հետազոտություններ. ՈՒԱԿ-ի մասնագետները այս անգամ գալիս են Տավուշի մարզ
07.11.2022

 Հաշվի առնելով քաղաքացիների խնդրանքը, ինչպես նաև կարևորելով սոցիալական պատասխանատվությունը` Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է անվճար ծառայություններ տրամադրող ակցիաների շարքը:

 

Տավուշի մարզում բնակվող սիրելի քաղաքացիներ,

 

Նոյեմբերի 12-ին հրավիրում ենք ձեզ անցնելու ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ, դուպլեքս հետազոտություններ և ստանալու նեղ-մասնագիտական խորհրդատվություններ:

 

Կրծքագեղձի, վահանաձև գեղձի, որովայնի օրգանների և փոքր կոնքի սոնոգրաֆիա, ինչպես նաև դուպլեքս հետազոտություն կանցկացնեն մեր կենտրոնի լավագույն մասնագետներ Նարինե Կրյուչկյանը, Լիլիթ Շաքարյանը, Կարինե Խոնդկարյանը:

 

Վերոնշյալ հետազոտությունները կանցկացվեն կենտրոնի կողմից բերված ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումներով:

 

Մասնագիտական ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն կտրամադրեն կենտրոնի լավագույն մասնագետները՝ հետևյալ ծառայություններով՝

 

Մամոլոգիա՝ ՈՒԱԿ փոխտնօրեն Արթուր Ավետիսյան,

Գինեկոլոգիա՝ Կանանց առողջության կլինիկայի ղեկավար Կարո Բազիկյան,

Թոքաբանություն՝ Ախտորոշման ծառայության ղեկավարի տեղակալ Նունե Ազիզյան,

Էնդոկրինոլոգիա՝ Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյան

Վնասվածքաբանություն-օրթոպեդիա՝ Համլետ Մանուկյան,

Սրտաբանություն՝ Լիլիթ Բաբայան,

Նեյրովիրաբուժություն՝ Աննա Կիզոկյան,

Ուրոլոգիա՝ Վարդան Առաքելյան,

Քիթ-կոկորդ-ականջաբանություն՝ Արմինե Զարգարյան

 

Ակցիան կանցկացվի նոյեմբերի 12-ին, Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում (Գարեգին Նժդեհի փող., 15 շենք):

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. տեղերը սահմանափակ են:

 

Գրանցվելու համար մինչև նոյեմբերի 11-ը զանգահարեք 098-190-419 հեռախոսահամարով,

երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-19:00:

 

Որպես նպատակ՝ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Որպես միջոց՝ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՍԻՐՈՎ՝ ՈՒԱԿ ❤

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր