Նորություններ
Նոր ծառայություն ՈՒԱԿ-ում
Նոր ծառայություն ՈՒԱԿ-ում
10.11.2022

Լուսանկարում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ս. Սեինյանի անվան ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի օրթոպեդ, վիրահատարանի ղեկավար Համլետ Մանուկյանն է, որը Թաթարստանի մայրաքաղաք Կազանի Բժշկական բարձր տեխնոլոգիական կրթական կենտրոնում (AMTEC KAZAN Educational Center of High Medical Technologies) յուրացնում է ծնկահոդի արթոսկոպիայի ժամանակակից մոտեցումները:

 

Շնորհիվ դասընթացների, որոնց մասնակցել է բժիշկը, Ուռուցքաբանության ազգային կենտրում այսուհետ հնարավորություն կլինի կատարել ծնկահոդի արթոսկոպիա:


Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

 

Ծնկահոդի արթոսկոպիան անվտանգ է, չունի ռիսկեր, կրճատում է հետվիրահատական շրջանը:

 


 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի զարգացման ռազմավարության գլխավոր առանցքներից է կենտրոնում աշխատող մասնագետների շարունակական կրթությունն ու վերապատրաստումը:

 

Կենտրոնի հովանավորչությամբ՝ բժիշկներին հնարավորություն է տրվում ծանոթանալու առողջապահական ոլորտի նոր մեթոդներին, վիրահատական գերժամանակակից սարք-սարքավորումներին, բուժման մեխանիզմներին:

 

Նոր ստացած գիտելիքներով ոչ միայն կենտրոնում, այլև երկրում ավելանում են բուժման գերժամանակակից տարբերակները, որոնք մինչ այդ հասանելի էին միայն երկրի սահմաններից դուրս:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր