Նորություններ
9 տարեկան Միլենան է՝ հպարտ, որ հաղթել է վախին
9 տարեկան Միլենան է՝ հպարտ, որ հաղթել է վախին
11.11.2022

Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղի 3-րդ դասարանում սովորող Միլենան ընտանիքի 6 երեխաներից միջնեկն է: Իր մասին խոսելիս առանձնացնում է շատախոսությունը (բայց ոչ դասերի ժամանակ), սերը՝ դեպի Մայրենի առարկան ու հոգատարությունը՝ հատկապես 88 տարեկան պապիկի հանդեպ: Վստահեցնում է՝ պապիկի համար ամենահամեղ սուրճը ինքն է պատրաստում, հիմա էլ անհամբեր սպասում է լավանալուն ու դուրս գրվելուն, որ շարունակի հոգ տանել իրենց տան ամենամեծին։

 

Միլենայի մոտ ի ծնե եղել է ձախ ոտնաթաթի 5-րդ մատի դեֆորմացիա: Մեկ ամիս առաջ այդ հատվածում ծնողները նկատել են գոյացություն ու դիմել բժշկի: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարված հետազոտությունների արդյունքում աղջկա մոտ ախտորոշվել է 5-րդ մատի օստեոխոնդրոմա:

 

Անտանելի ցավերից, քայլելու դժվարություններից ազատվելու համար կատարել է վիրահատություն՝ 5-րդ մատի եզրային մասնահատում:

 

Միլենան հպարտությամբ է պատմում հետվիրահատական շրջանի առաջին օրերի մասին.

 

«Ես ուժեղ աղջիկ եմ, առանց վախենալու ոտքս դրի գետնին ու սկսեցի քայլել: Սկզբում ցավում էր, հետո քիչ-քիչ անցավ: Հիմա շատ լավ եմ, շուտով դուրս եմ գրվելու ու գնամ տուն՝ տնեցիների համար կոֆե դնելու»:

 

Մաղթում ենք փոքրիկին արագ ապաքինում:

 

Լուսանկարները և պատմությունը հրապարակվել են ծնողների համաձայնությամբ

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր