Նորություններ
300-ից ավելի տավուշցիներ հնարավորություն ստացան ԱՆՎՃԱՐ հետազոտվել ՈՒԱԿ-ի մասնագետների կողմից
300-ից ավելի տավուշցիներ հնարավորություն ստացան ԱՆՎՃԱՐ հետազոտվել ՈՒԱԿ-ի մասնագետների կողմից
14.11.2022

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, կարևորելով հիվանդությունների վաղ կանխարգելման դերը, ինչպես նաև անսալով բնակչության խնդրանքներին, Տավուշի մարզում կազմակերպել էր  անվճար ծառայություններ տրամադրող ակցիա:


Նոյեմբերի 11-ին Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները ավելի քան 300 պացիենտի հետազոտել են, լսել գանգատները, անցկացրել մասնագիտական խորհրդատվություն:


 

 

                 

                    


Ակցիայի շրջանակում բնակիչներին հնարավորություն է տրվել անցնել ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ (կրծքագեղձ, վահանաձև գեղձ, որովայնի օրգաններ և փոքր կոնք), դուպլեքս հետազոտություններ և ստանալ նեղ-մասնագիտական խորհրդատվություններ հետևյալ ծառայություններով՝մամոլոգիա, գինեկոլոգիա, թոքաբանություն, էնդոկրինոլոգիա, վնասվածքաբանություն-օրթոպեդիա, սրտաբանություն, նեյրովիրաբուժություն՝, ուրոլոգիա, քիթ-կոկորդ-ականջաբանություն:

 

Հետազոտությունների արդյունքում մեկ պացիենտի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, 3-ի մոտ՝ վահանաձև գեղձի քաղցկեղ: Հայտաբերվել են արգանդի բարորակ նորագոյացություն, դիֆուզ-ֆիբրոզ կիստոզ մաստոպատիա: Ստուգվողների մոտ բացահայտվել են այնպիսի առողջական խնդիրներ, ինչպիսիք են լեղաքարային հիվանդությունը, բազմահանգուցային խպիպը, ստորին վերջույթների վարիկոզ հիվանդություն և այլն:


 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

Ակցիայի արդյունքները ևս մեկ անգամ վկայում են` ՊԵՏՔ Է ՀԱՃԱԽԱԿԻ ՍՏՈւԳՎԵԼ, հիվանդությունը կանխարգելել վաղ շրջանում

 

ՍՏՈՒԳՎԵ՛Ք, ԿԱՆԽԱՐԳԵԼԵ՛Ք Ու ԵՂԵ՛Ք ԱՌՈՂՋ 

 

Որպես նպատակ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Որպես միջոց՝ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՍԻՐՈՎ՝ ՈՒԱԿ

Լուրեր, հայտարարություններ
Աշխատավարձ՝ սկսած 800.000 դրամից. ՈՒԱԿ-ը աշխատանքի է հրավիրում հյուսվածքաբանի (պաթոմորֆոլոգ) 23.05.2023

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է մեծացնել իր թիմը և աշխատանքի հրավիրել ոլորտի լավագույններին:

Ձեր յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքն ու նվիրումն է մեր առջև ծառացած խնդիրների լուծման բանաձևը. շնորհավոր Մայիսի 1 01.05.2023

Ի դեմս ձեզ՝ շնորհավորում ենք բոլոր աշխատավորներին օրվա առթիվ՝ ցանկանալով, որ աշխատանքի շնորհիվ հնարավորություն ունենաք իրացնելու ձեր գիտելիքն ու փորձը, ֆիզիկական, մտավոր, հոգևոր ու նյութական ներուժը:

Հաճախ տրվող հարցեր