Նորություններ
Հայ-ռուսական առողջապահական 7-րդ ֆորումն անցկացվել է ՈՒԱԿ-ում
Հայ-ռուսական առողջապահական 7-րդ ֆորումն անցկացվել է ՈՒԱԿ-ում
26.11.2022
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր անցկացվել է «Հայ-ռուսական առողջապահական 7-րդ ֆորում»-ը:
Տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ֆորումի մասնակիցները շրջայց կատարեցին կենտրոնով՝ ծանոթանալով ՈՒԱԿ-ի շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, կատարվածաշխատանքներին:
  

 

 

Այնուհետև, ՈւԱԿ-ի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան գիտաուսումնական կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ «Հայ-ռուսական առողջապահական 7-րդ ֆորում»-ի պաշտոնական բացման արարողությունը, որի ընթացքում ելույթով հանդես են եկել երկու երկրների առողջապահության նախարարները:
«Հայ-ռուսական առողջապահական 7-րդ ֆորում»-ը հատկանշական է կենտրոնի համար. ֆորումի ընթացքում ստորագրվեց համագործակցության հուշագիր ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և ՌԴ Ն.Ն. Պետրովի անվան Ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի միջև:
 
 

 

 
Այս հուշագիրը նոր թափ է հաղորդելու երկու երկրների առողջապահական կառույցների համագործակցությանը, հնարավորություն է ընձեռելու վերապատրաստելու մասնագետներին, ձեռք բերելու նոր սարք-սարքավորումներ, ավելացնելու ծառայություններ, բուժման նոր՝ ժամանակակից մեթոդներ, համատեղ ջանքերով կատարելու բարդ և եզակի վիրահատություններ՝ ի բարօրություն մեր երկրի քաղաքացիների:
Ֆորումի ՈՒԱԿ-ում անցկացումը ևս մեկ ընդգծում է կենտրոնի՝ արդեն 75 տարվա առողջապահական համակարգում ունեցած դերը:
Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր