Նորություններ
ՈՒԱԿ-ը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը
ՈՒԱԿ-ը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը
17.03.2023

Կարևորելով գիտական գործունեությունը, գործընկերների հետ շարունակական փորձի փոխանակումը՝ ուրախությամբ հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը: Այն կանցկացվի սթ հուլիսի 6-8-ին Հայաստանում և Արցախում՝ «Միասին կարող ենք ավելին» կարգախոսի ներքո: Մեր կենտրոնը պատասխանատվություն է ստանձնել անցկացնելու համագումարի շրջանակում սատելիտային սիմպոզիումներից մեկը՝ նվիրված ուռուցքաբանությանը։

 

Սատելիտային սիմպոզիումը տեղի կունենա սթ հուլիսի 7-ին՝ 14։00-18։00-ը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում (հասցե՝ Ամիրյան փող., 1 շենք)։


Բուն համագումարին մասնակցության պայմաններին և վճարներին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքէջից՝ www.6imca.am։ Պատվիրակների համար սատելիտային սիմպոզիումին մասնակցությունն անվճար է:

 

Աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։

 

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձերով։

Հարցերի դեպքում կարող եք գրել ՈՒԱԿ ՖԲ-յան էջին:

 

Սատելիտային սիմպոզիումին զեկույցով հանդես գալու ցանկության դեպքում, անհրաժեշտ է մինչ սթ ապրիլի 1-ը զեկույցի թեման, համառոտագիրը և կոնտակտային տվյալներն ուղարկել [email protected] էլհասեցին։ Ձեր զեկույցի ընդունման դեպքում, կազմոկմիտեն կապ կհաստատի Ձեզ հետ։

 

Միասին դեպի նորանոր բարձրունքներ…

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր