Նորություններ
ՈւԱԿ-ը շարունակում է համալրվել գերժամանակակից սարք-սարքավորումներով և նոր ծառայություններով
ՈւԱԿ-ը շարունակում է համալրվել գերժամանակակից սարք-սարքավորումներով և նոր ծառայություններով
11.03.2023

Կարևորելով ձեր առողջությունն ու կյանքի որակը՝ ՈւԱԿ-ը շարունակում է համալրվել գերժամանակակից սարք-սարքավորումներով և նոր ծառայություններով

 

Օրերս Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հյուրընկալել էինք պրոֆեսոր, բ.գ.դ., բարձրագույն որակավորման կատեգորիայի ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ, Մոսկվայի քաղաքային ուռուցքաբանական հիվանդանոցի ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունքի վարիչ Վլադիմիր Կապուստինին:

 

Բժիշկ Կապուստինը #SmartFusion տեխնոլոգիայով իրականացրեց մի շարք հետազոտություններ, այդ թվում՝ շագանակագեղձի և լյարդի բիոպսիաներ։ Հետազոտություններն իրականացվեցին ՈւԱԿ-ի նոր CanonMedical-ի Aplio i800 ուլտրաձայնային համակարգով։

 

Ուրախությամբ ուզում ենք նշել, որ հետազոտություններն իրենց տեսակով առաջինն էին Հայաստանում։ Սարքավորումը հնարավորություն է տալիս համատեղել նախկինում կատարված ՀՇ կամ ՄՌՇ հետազոտությունն իրական ժամանակում իրականացվող ուլտրաձայնային հետազոտության հետ` այս կերպ արդյունքները դարձնելով ավելի ճշգրիտ:

 

Ինչպես նշել է բժիշկ Կապուստինը՝ #SmartFusion-ը շատ առավելություններ ունի՝ արագ է, անցավ, բարձրացնում է ախտորոշման հստակությունը՝ կրճատելով կրկնակի միջամտությունների քանակը և ապահովելով բուժառուի հարմարավետ փորձառություն։

 

Այսուհետ` մեր բուժառուների հետազոտություններն կիրականցվեն նաև այս սարքով՝ հնարավորություն տալով տեսնել նախկինում անտեսանելին:

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր