Նորություններ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ. Նարեկ Մանուկյան
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ. Նարեկ Մանուկյան
08.03.2023

 

Սիրելի կանայք, աղջիկներ

 

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ:

 

Անգնահատելի է ձեր դերը մեր հայրենիքի, ընտանիքների կայացման ու ամրապնդման գործում, դուք եք մեր օջախների և ազգի հենարանը, ձեզնով է պայմանավորված նրա հարատևությունը:

 

Գաղտնիք չէ, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գործունեության հիմքում իրենց կարևոր ավանդն ունեն նաև կանայք: Նրանց աշխատասիրությունը, եռանդն ու ամենօրյա անտրտունջ աշխատանքը հիացմունքի են արժանի: Ու այս օրը ևս մեկ առիթ է կարևորելու նրանց դերն ու շնորհակալություն հայտնելու անգերազանցելի աշխատանքի համար:


Սիրելի կանայք և աղջիկներ,


ցանկանում եմ ձեզ ամենակարևորը՝ առողջություն: Մի մոռացեք հետևել ձեր առողջությանը, պարբերաբար հետազոտվեք, եղեք հետևողական ձեր կյանքի, դրա որակի հանդեպ:

 

Շնորհակալություն ձեզ իմաստության, համբերատարության ու հոգատարության համար:

 

Եղեք առողջ

Նարեկ Մանուկյան

ՈՒԱԿ տնօրեն

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր