Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նախաձեռնում է ԱՆՎՃԱՐ մամոգրաֆիկ հետազոտություններ կանանց համար
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նախաձեռնում է ԱՆՎՃԱՐ մամոգրաֆիկ հետազոտություններ կանանց համար
06.03.2023

Կինը ուժ է, կինը կյանք է..


Հրանտ Մաթևոսյանի այս խոսքերը ճշգրիտ բնութագրում են կանանց ու մեր վերաբերմունքը դեպի նրանց:

 

Կնոջը պետք է սիրել, հարգել ու որ ամենակարևորն է՝ հոգ տանել նրա մասին:

 

Գիտակցելով կանանց դերը և կարևորելով նրանց կյանքը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նախաձեռնում է ԱՆՎՃԱՐ մամոգրաֆիկ հետազոտություններ կանանց համար:

 

Շուրջ մեկ ամիս շարունակ՝ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը՝ յուրաքանչյուր շաբաթ օր, 40 տարեկանից բարձր կանայք, ոքվեր վերջին մեկ տարվա ընթացքում չեն անցել մամոգրաֆիկ հետազոտություն, հնարավորություն կստանան անցնել մամոգրաֆիա և կանխարգելել Հայաստանում կանանց շրջանում ամենատարածված չարաբաստիկ հիվանդությունը՝ կրծքագեղձի քաղցկեղը:

 

Վաղ ախտորոշումը կանխարգելման և արդյունավետ բուժման սկիզբն է:

 

Հետազոտությունները կանցկացվեն մարտի 11-ին, մարտի 18-ին, մարտի 25-ին, ապրիլի 1-ին: Յուրաքանչյուր շաբաթ ՈՒԱԿ-ում կհետազոտվի 30 կին ամբողջ Հայաստանից:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Գրանցվելու համար զանգահարեք +374.10205050 հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-16:45:

 

Պահպանե՛նք մեր կանանց առողջությունը։

Սիրով՝ ՈՒԱԿ

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր