Նորություններ
10 տարեկան Տիգրանն է, արդեն հստակ որոշում ունի՝ կյանքը կապել երաժշտության հետ
10 տարեկան Տիգրանն է, արդեն հստակ որոշում ունի՝ կյանքը կապել երաժշտության հետ
26.02.2023

Ծանոթացեք՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հերոսներից Տիգրանն է: Արդեն 6 տարուց ավել է` պայքարում է ոտքի խնդրի դեմ:

 

6 տարի առաջ տղան սկսել է գանգատվել ցավերից և աջ ստորին վերջույթի դեֆորմացիայից, այլ բժշկական կենտրոնում գտնվել դինամիկ հսկողության տակ: Ուռուցքային պրոցեսի հետևանքով առաջացել է դեֆորմացիա, որը ժամանակի ընթացքում դարձել է ավելի արտահայտիչ:

 

Տիգրանը Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել 2023թ.-ի հունվարին:

 

 

 

Հետազոտություններից հետո ախտորոշվել է աջ մեծ ոլոքի միջին երրորդականի ֆիբրոզ դիսպլազիա, վալգուսային դեֆորմացիա, վերջույթի կարճացում: Անհրաժեշտ է եղել վիրահատություն:

 

Կատարվել է վիրահատություն՝ ներօջախային մասնահատում ալլոպլաստիկայով և արտաքին ֆիքսացիայի ապարատի տեղադրումով: Վիրահատությունն անցել է հարթ, առանց բարդությունների:

 

Չնայած առժամանակ ֆիզիկական ակտիվության սահմանափակման՝ Տիգրանը ժպտում է, պատմում դպրոցական կյանքի, ռուսերենին ընտիր (շեշտում է Տիգրանը) տիրապետելու, դաշնամուր նվագելու և հետագայում կյանքը դրա հետ կապելու մասին: Ցույց է տալիս կենտրոնից դուրս գրվելու օրը, երբ բժիշկների նկարներով տորթ է բերել, նրանց հետ լուսանկարվել:

 

Ու դե հպարտ ասում է՝ ՈՒԱԿ այսօր եկել է ինքնուրույն՝ քայլելով, կամաց, բայց քայլելով:


Լուսանկարներն ու պատմությունը հրապարակվել են ծնողների համաձայնությամբ։

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր