Նորություններ
Դուք՝ առողջ, երեխան՝ ապահով ձեռքերում․ ՈՒԱԿ-ի մանկական սենյակը հասցրել է սիրվել այցելուների կողմից
Դուք՝ առողջ, երեխան՝ ապահով ձեռքերում․ ՈՒԱԿ-ի մանկական սենյակը հասցրել է սիրվել այցելուների կողմից
24.06.2023

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում արդեն գրեթե մեկ ամիս փոքրիկ այցելուներն ունեն իրենց համար առանձնացված սենյակ, որտեղ կարող են խաղալ, երգել, պարել, նկարել ու ստեղծագործել։ Այս ամենը՝ արհեստավարժ մասնագետի վերահսկողությամբ։

 

 

 

 


Ուրախությամբ արձանագրում ենք, որ ՈւԱԿ-ում գործող մանկական սենյակը մեկ ամսվա ընթացքում հյուրընկալել է ավելի քան երկու հարյուրից ավել երեխա և հասցրել դառնալ սիրելի վայր ինչպես փոքրիկների, այնպես էլ նրանց ծնողների համար։

Մանկական սենյակի ծառայությունները նախատեսված են մեր կենտրոն այցելող բոլոր բուժառուների երեխաների համար: Այսուհետ կարող եք մի քանի ժամով թողնել ձեր երեխային մասնագետի մոտ, հանգիստ անցնել ձեր բոլոր հետազոտություններն ու խորհրդատվությունները, ստանալ քիմիաթերապիա` վստահ լինելով, որ երեխան ապահով ձեռքերում է:

 

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ մանկական սենյակի ծառայությունն ԱՆՎՃԱՐ է։

Մանկական սենյակի աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 08:30-16:00:

Լուսանկարները հրապարակվել են ծնողների թույլտվությամբ։

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր