
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Bostongene-ի հետ համագործակցության շրջանակում, կազմակերպել էր հանդիպում-քննարկում «Ուռուցքաբանության մեջ ճշգրիտ բժշկության զարգացումը» թեմայով, որը վարում էր Նաթան Ֆոուլերը՝ ԱՄՆ-ի ամենամեծ և հեղինակավոր ուռուցքաբանական կենտրոններից մեկի՝ Տեխասի համալսարանի Անդերսոնի անվան քաղցկեղի կենտրոնի Կլինիկական հետաքննական և թարգմանչական հետազոտական ծրագրիտնօրենը:
|
|
|
|
|
|
Հանդիպմանը պրոֆեսոր Ֆոուլերն անդրադարձավ ուռուցքով հիվանդների վարման գործընթացում ախտորոշման և բուժման անհատական մոլեկուլային մոտեցումների կիրառմանը, որի շնորհիվ յուրաքանչյուր հիվանդի դեպքում որոշվում է իր ուռուցքային բջիջների մոլեկուլների տեսականին և դրա հիման վրա ընտրվում է թիրախային բուժման դեղորայքը:
Հյուրերը, տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ծանոթացան իրականացված լայնածավալ աշխատանքներին, կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու մատուցվող ծառայություններին:
Հյուրերը ՈւԱԿ տնօրենին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ արձանագրեցին, որ իրենց այցը նոր համագործակցության ու համատեղ իրականացվող նոր նախագծերի սկիզբ է, քանի որ առկա է փոխգործակցության զգալի ներուժ:
![]() |
|
|
|
BostonGene-ը անհատականացված բժշկության և կենսաբժշկական ոլորտի ծրագրային ապահովման մշակման առաջատար ընկերություններից է։