Նորություններ
Կյանքի համար պայքարում դուք առաջնագծում եք, շնորհակալություն
Կյանքի համար պայքարում դուք առաջնագծում եք, շնորհակալություն
21.06.2023

Այսօր մենք նշում ենք բուժաշխատողների օրը։ Օր, որը հերթական անգամ հնարավորություն է տալիս շնորհակալական և երախտիքի խոսքեր ասելու բոլոր այն բուժաշխատողներին, որոնք բարձր պատասխանատվությամբ ծառայում են իրենց կոչմանը:

 

Սիրելի՛ բուժաշխատողներ,

 

շնորհավորում եմ ձեր տոնի առթիվ։ Դուք մարդիկ եք, որոնց բնորոշ է սրտացավությունը, կարեկցանքը, ինքնազոհողությունը։ Շաբաթական 7 օր՝ 24 ժամ, դուք կարողանում եք մարդկանց օգտակար լինել ամենապատասխանատու մասնագիտության միջոցով. շնորհակալությու´ն։

 

Բուժաշխատողին միշտ ճիշտ պահին արագ կողմնորոշվել և անսխալ գործել է պետք։

 

Հպարտությամբ պետք է փաստեմ, որ կենտրոնում մենք համախմբել ենք այդ պարտավորությունը գերազանց կատարող մասնագետների։ Փրկված կյանքերի, ապաքինված վերքերի և հավատով լցված ապագաների համար շնորհակալությու´ն:

 

Ձեր դերն, անտարակույս, պետք է արժևորել ոչ միայն այսօր, այլև միշտ:

 

Ձեզ մաղթում եմ առողջություն, խաղաղ երկինք և տոկունություն ձեր ծանր աշխատանքում։

 

Շնորհակալությու´ն ։

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր