Նորություններ
62 տարեկան Պարույրն է․ վիրահատությունից 15 օր անց եկել է ՈՒԱԿ՝ լուսանկարվելու և իր բացառիկ վիրահատության մասին պատմելու
62 տարեկան Պարույրն է․ վիրահատությունից 15 օր անց եկել է ՈՒԱԿ՝ լուսանկարվելու և իր բացառիկ վիրահատության մասին պատմելու
30.06.2023

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

 

Շոշափելով գոյացություն պարանոցի հատվածում ՝ Պարույրը դիմել է բժշկի։ Կատարված հետազոտությունների արդյունքում Պարույրի մոտ աշխտորոշվել է պապիլյար կարցինոմա (վահանաձև գեղձի քաղցկեղ)` պարանոցի և միջնորմի ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարմամբ։

 

Գոյացությունը հսկայական չափերի հասնող է եղել (պարանոցի հանգույցներ՝ 6 x 6 սմ, միջնորմի հանգույցներ՝ 4,1 x 5,8 սմ)։

 

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկների քննարկումներից (tumor board) հետո որոշվել է բուժումը սկսել վիրահատությամբ։

 

Շուրջ 9 ժամ տևած վիրահատության ընթացքում՝

 

•  հատվել է կրծոսկրը, և առաջնային միջնորմից հեռացվել են մետաստատիկ ախտահարված ավշային հանգույցների կույտերը,

•  կատարվել է վահանաձև գեղձի ամբողջական հեռացում՝ պարանոցի մետաստատիկ ավշային հանգույցների հետ,

•  չնայած մեծ տարածվածությանը՝ ՈՒԱԿ-ի մասնագետներին հաջողվել է 2 կողմից պահպանել հետադարձ նյարդերը, որոնք պատասխանատու են ձայնալարերի շարժունակության համար։ Հմուտ բժիշկների ճշգրիտ աշխատանքի շնորհիվ՝ հաջողվել է խուսափել ձայնի խանգարումից և շնչառական խնդիրներից։

 

Վիրահատությունը կատարել են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկներ Մհեր Կոստանյանը, Արմեն Խանոյանը, Արմինե Զարգարյանը, Տիգրան Բյուզանդյանը, անեսթեզիոլոգը եղել է Արշակ Հարությունյանը։

 

ԴԵՊՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ

 

Միջնորմի ավշային հանգույցների հեռացում՝ ստերնոտոմիկ (կրծոսկրի հատման) եղանակով, որն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է առաջին անգամ։

 

Այս մեթոդը քիչ հանդիպող է և պահանջում է մեծ վարպետություն։

 

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

 

Պարույրը հետվիրահատական շրջանից առանձնացնում է 2-րդ օրը սեփական ուժերով բակ իջնելն ու քայլելը։ 

 

«Բժիշկները հաճելիորեն զարմացել էին»,- հպարտությամբ շեշտում է Պարույրը։

 

Բուժառուին ներկայումս սպասվում է հետվիրահատական ռադիոյոդ աբլացիոն թերապիա, որը նույնպես անցկացվում է ՈՒԱԿ-ում 2018 թվականից։

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր