Նորություններ
Կարևորելով նրանց առանցքային դերը ոլորտի զարգացման գործում․ ՈՒԱԿ-ում հյուրընկալվել էին զանգվածային լրատվամիջոցների լրագրողներ
Կարևորելով նրանց առանցքային դերը ոլորտի զարգացման գործում․ ՈՒԱԿ-ում հյուրընկալվել էին զանգվածային լրատվամիջոցների լրագրողներ
22.06.2023

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը,  կարևորելով լրատվամիջոցների և լրագրողների լրջագույն դերակատարությունը հասարակական օղակներում, հայտարարել էր «Քաղցկեղի վաղ ախտորոշումը փրկում է կյանքեր» խորագրով լրագրողական նյութերի մրցույթ։ 

 

Այսօր կենտրոնում ամփոփեցինք մրցույթի արդյունքները։

 

 

 

 

 

 

Այսիպիսով ներկայացնում ենք հաղթողներին՝

 

Լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ՝ «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստատեսության լրագրող Ժաննա Ավագյան (նյութը՝ surl.li/ihwqj )

 

Լավագույն ռադիոնյութ ՝ «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրող Գայանե Գաբոյան (նյութը՝ http://surl.li/ihwrh )

 

Լավագույն հետաքննական նյութ՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյան (նյութը՝ http://surl.li/ihwrw )

 

Լավագույն հոդված/մարդկային պատմություն՝ «Արարատ» մարզային հեռուստաընկերության լրագրող Սալվինա Վարդերեսյան (նյութը՝ http://surl.li/ihwsm)

 

Տրվեցին նաև խրախուսական մրցանակներ՝ 

 

«Ալիք մեդիա» լրատվական-վերլուծական կայքի լրագրող Հասմիկ Բալեյանին (նյութը՝ http://surl.li/ihwtc ) և Ամփոփ Մեդիայի լրագրող Գարիկ Հարությունյանին (նյութը՝ http://surl.li/ihwtm )։ 

 

Մենք լիահույս ենք՝ հիվանդության մասին գրագետ լուսաբանումը, խնդիրների բարձրաձայնումը, հիվանդության կարխարգելիչ միջոցառումներին տեղյակ լինելն ու դրանց ներկայացումը հասարակությանը կօգնեն մեր ազգաբնակչությանն ավելի հետևողական լինել սեփական առողջության նկատմամբ, զարկ կտան պարբերաբար ստուգումներին, չարաբաստիկ հիվանդության առավել արդյունավետ և թիրախային կանխարգելմանը: 

 

Այս համատեքստում մենք կարևորում ենք լրագրողների հետ ձևավորված կայուն համագործակցությունն ու գործընկերային հարաբերությունները։

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր