Նորություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել
12.07.2023

Ուռուցքաբանության ազգային կենտրոնն իր գործունեության մեխն է համարում մասնագետների պարբերաբար վերապատրաստումը, նոր գիտելիքներով զինելը։ Այս ճանապարհով կենտրոնում աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները, ինչպես նաև ավելացվում են նոր ու առաջադեմ ծառայություններ։

 

Ս. Սեինյանի անվան ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի օրթոպեդ, վիրահատարանի ղեկավար Համլետ Մանուկյանը հերթական վերապատրաստումն է  անցել Թաթարստանի մայրաքաղաք Կազանի Բժշկական բարձր տեխնոլոգիական կրթական կենտրոնում (AMTEC KAZAN Educational Center of High Medical Technologies)։ Բժիշկը վարպետացել է ծնկահոդի արթոսկոպիայի ժամանակակից միջամտություններում ու դրանք արդեն իսկ հաջողությամբ անցկացնում է ՈՒԱԿ-ում:

 

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ: 

 

Ծնկահոդի արթոսկոպիան անվտանգ է, չունի ռիսկեր, կրճատում է հետվիրահատական շրջանը:

 

Այսպիսով՝ եթե ձեզ տանջում է ծնկի ցավը, ապա մեր՝ լավագույն կենտրոններից մեկում վերապատրաստում անցած մասնագետը պատրաստ է ձեզ օգնելու։

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր