
Հուլիսի 4-ին «Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի» շրջանակում Առողջապահության ազգային ինստիտուտի և «Ավետիս» կրթական ծրագրի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Թվային առողջություն» սատելիտային սիմպոզիումի շրջանակում ելույթով հանդես է եկել նաև ՈՒԱԿ Կլինիկական հետազոտությունների և քաղցկեղի ռեգիստրի բաժնի ղեկավար Արևիկ Ստեփանյանը։
Սատելիտային սիմպոզիումի շրջանակում Արևիկ Ստեփանյանը ներկայացրել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրված էլեկտրոնային համակարգը, խոսել էլեկտրոնային պատմագրերի անցում կատարելու մասին։
Իր ելույթում Ստեփանյանն անդրադարձել է էլեկտրոնային համակարգի անցնելու ընթացքոմ առաջացած մարտահրավերներին, դժվարություններին, ինչպես նաև ներկայումս ընթացող գերծընթացներին և նախատեսվող ծրագրերին։
«Թվային առողջություն» սատելիտային սիմպոզիումին մասնակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ, միջազգային տարբեր կենտրոնների` առողջության էլեկտրոնային համակարգի մասնագետներ, ինչպես նաև մասնագետներ Հայաստանից, որոնք մեծ դեր ու փորձ ունեն ոլորտում։
Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։