Պացիենտների համարՀիվանդություններ
Թոքի քաղցկեղ. ուռուցքի զարգացման հիմնական ռիսկի գործոնները
Թոքի քաղցկեղ. ուռուցքի զարգացման հիմնական ռիսկի գործոնները
15.06.2018

Տղամարդկանց մոտ ուռուցքային հիվանդություններից` ըստ հանդիպման հաճախականության, առաջին տեղում թոքի քաղկեղն է` 17,8%: Ուռուցքի զարգացման հիմնական ռիսկի գործոնները ծխելը և տարիքն են:


Ծխելը


Հիվանդության դեպքերի գրեթե 90%-ը կապված է ծխելու հետ: Օրական երկու և ավելի տուփ ծխախոտ ծխելը թոքի քաղկեղի զարգացման հավանականությունը մեծացնում է 25-125 անգամ: 


Սեռը


Տղամարդիկ թոքի քաղցկեղով տառապում են 7-10 անգամ ավելի հաճախ, քան` կանայք, ընդ որում, տարիքի հետ հիվանդացությունն աճում է:


Տարիքը


60-69 տարեկան տղամարդկանց մոտ հիվանդացության մակարդակը 60 անգամ ավելի բարձր է, քան 30-39 տարեկանների մոտ:


Շրջակա միջավայրի աղտոտումը


Հանքարդյունաբերությամբ և վերամշակման արդյունաբերությամբ զբաղվող արդյունաբերական շրջաններում մարդիկ 3-4 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան հեռավոր գյուղերում:


Աշխատանքում վնասակար արտադրությունը և ռադիոակտիվ ճառագայթումը


Ասբեստի, ռադոնի, մկնդեղի, նիկելի, կադմիումի, քրոմի, քլորմեթիլ եթերի հետ շփումը և կրծքավանդակի ռադիոակտիվ ճառագայթումը նույնպես թոքի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոններից են:


Ծխախոտից հրաժարումը թոքի քաղցկեղի կանխարգելման ամենաարդյունավետ եղանակներից է: Մեզանից յուրաքանչյուրը ամեն տարի պետք է իրականացնի կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն: Առավել ևս ծխողները և թոքի քաղցկեղի այլ ռիսկի գործոններ ունեցողները պետք է նկատի ունենան, որ 15% դեպքերում թոքի քաղցկեղը սկզբնական շրջանում ոչ մի կերպ չի դրսևորվում և այն հնարավոր է հայտնաբերել միայն մանրամասն իրականացվող համակարգչային շերտագրության կամ ՄՌՏ-ի միջոցով:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Հուլիսի 1-ից Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բոլոր վճարներն ընդունվելու են բացառապես անկանխիկ 28.06.2022

Հավելենք, որ հուլիսի 1-ից արյունատվության դիմաց գումարային փոխհատուցումը ևս իրականացվելու է անկանխիկ:

Մենք շարունակում ենք աշխատել հանուն երկրի զարգացման և բնակիչների կյանքի որակի բարձրացման 27.06.2022

2022թ. հուլիսից Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ՀՀ մարզերում նախաձեռնում է գիտագործնական միջոցառումների և գիտաժողովների շարք, որը կրելու է «Ուռուցքաբանական ֆորում» անվանումը: Տեղեկացնում ենք, որ առաջին գիտագործնական միջոցառումը՝ «Երևան-Շիրակ ուռուցքաբանական ֆորումը» տեղի կունենա Գյումրիում:

«Իմ բժիշկը» հաղորդաշար, Թողարկում 6️ 26.06.2022

Հեռուստատեսային կրկնությունը կարող եք դիտել հունիսի 28-ին` 13:00-ին, «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ»-ի և «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքների եթերով:

Հաճախ տրվող հարցեր