Պացիենտների համարԿանխարգելում
Աղիների քաղցկեղի դեմ լավագույն մթերքները
Աղիների քաղցկեղի դեմ լավագույն մթերքները
13.09.2018

Մեծ Բրիտանիայի գիտնականների կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզվեց, որ աղիների քաղցկեղի և աղեստամոքսային  ուղու այլ հիվանդությունների զարգացման համար նպաստող գործոն կարող է լինել արիլային ածխաջրածնային ընկալիչ սպիտակուցի անբավարարությունը: Սովորական կաղամբը և բրոկոլին կարող են օրգանիզմը պաշտպանել այդ անբավարարությունից:


Հետազոտության արդյունքները հրապարակել է MedicalXpress-ը: Գիտնականները պարզեցին, որ վերոհիշյալ սպիտակուցի պակասը փոխկապակցված է աղիների բորբոքման և աղեստամոքսային ուղու ուռուցքային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի հետ:


Ըստ հետազոտողների, տվյալ նյութի բացակայության դեպքում պաշտպանական հյութ արտադրող բջիջներ չեն ձևավորվում: Սակայն, ինչպես պարզվեց, «կաղամբային սննդակարգը» նպաստում է էպիթելի ամբողջականության վերականգնմանը և չարորակ ուռուցքների առաջացման ռիսկի զգալի իջեցմանը: Հետազոտության հեղինակները նշում են նաև, որ իրենք կարողացան համոզվել, որ աղիների բորբոքման, ինչպես նաև հաստ աղու քաղցկեղի առաջացման վրա սնվելու ազդեցությունը ոչ թե պարզապես զգալի է, այլ ուղղակի հսկայական է:


«Մենք հայտնաբերեցինք հաստ աղու քաղցկեղի առաջացման վրա ճարպերով հարուստ և բանջարեղենով աղքատ սննդակարգի այնպիսի ահռելի ազդեցություն, որ այն ուղղակի ապշեցրեց մեզ».- այսպես եզրափակեց հետազոտության ղեկավար բժիշկ Գիտտա Ստոքինգերը: 

Լուրեր, հայտարարություններ
Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է 15.02.2021

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ևս միանում է այդ արշավին։ Մենք գիտենք, որ ցանկացած ծնողի համար ամենասարսափելի ախտորոշումներից մեկը քաղցկեղն է։ Բայց միշտ հիշեք, որ քաղցկեղն ընդամենը հիվանդություն է, և այն բուժելի է։

«Հարցրու բժշկին». Ի՞նչ է իմունոհիստոքիմիական հետազոտությունը, ո՞ր դեպքերում է այն անհրաժեշտ 10.02.2021

NEWS.am Medicine-ի հերթական հաղորդման հյուրն է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի վարիչ ԶԱՐՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Հայկական Ուռուցքաբանական Կոնգրես՝ վաղուց սպասված հանդիպում 09.02.2021

Բացման խոսքում ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց՝ կա մի գործոն, որը խթանել է ուռուցքաբանության զարգացումը Հայաստանում վերջին 20 տարիներին, և այդ գործոնը մրցակցությունն է։

Հաճախ տրվող հարցեր