
25.08.2022
Ուռուցքաբանության ազգային կենտրոնն աշխատանքի է հրավիրում անվտանգության աշխատակիցների
Մանրամասների և հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010205050 հեռախոսահամարով՝ ներքին 104:

24.08.2022
2021թ.-ի ապրիլից, տնօրեն Նարեկ Մանուկյանի նախաձեռնությամբ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործում է Ապահովագրության բաժինը
Հաշվի առնելով առողջության ապահովագրության լայն տարածումը մեր երկրում, ինչպես նաև ապահովագրված անձանց քանակական աճը՝ ստեղծվել է բաժին առավել բարձրակարգ և կազմակերպված սպասարկում մատուցելու համար:

23.08.2022
Երկրորդ գիտագործնական միջոցառումը՝ «Երևան-Սյունիք ուռուցքաբանական ֆորում»-ը, տեղի կունենա Կապանում
Մենք շարունակում ենք աշխատել հանուն երկրի զարգացման և բնակիչների կյանքի որակի բարձրացման

23.08.2022
Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման դեմ լավագույն պայքարը պարբերաբար հետազոտվելն է
Մասնագետը նշեց, որ կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ ընդհանուր չարորակ նորագոյացությունների շարքում ամենից հաճախ հանդիպող տեսակն է և ժամանակին չբուժվելու պատճառով կարող է շատ լուրջ հետևանքների հանգեցնել:

19.08.2022
ՀՀ օրենքով՝ բժշկական կազմակերպություններում մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ ձևով
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպություններում մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ ձևով:

19.08.2022
Կայացավ ոլորտում եզակի և լայնամասշտաբ «ՄԻՋԻՆ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ»-ը
Մասնակիցների հետ իրենց փորձով փոխանակվեցին ՈՒԱԿ-ի և ՌԴ Ն.Ն.Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնի (ՈՒԳԿ) գլխավոր բուժքույրերը, Հայկական Կարմիր խաչ ընկերության առաջին բուժօգնության բաժնի ղեկավարը և այլ՝ իրենց ոլորտի հմուտ մասնագետներ:

10.08.2022
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացված ամենամեծ ուռուցքներից մեկը կշռել է 25 կգ:
44-ամյա կինը հիվանդանոց էր դիմել ծանր վիճակում՝ որովայնի չափսերի մեծացումով, փսխումով, աղիքային անանցանելիությամբ, արտահայտված անեմիայով։

09.08.2022
ՈՒԱԿ-ը շարունակում է համագործակցությունների շարքը…
Հանդիպման թեման «Կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղ»-ն էր:

05.08.2022
Վաղ հայտնաբերման շնորհիվ հնարավոր է եղել վիրահատել և փրկել պացիենտի կյանքը
Դեպքը, ըստ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանի, առանձնահատուկ է՝ պացիենտը դիմել է հիվանդության վաղ շրջանում, ինչը և հնարավորություն է տվել բժիշկներին կատարել վիրահատությունը, արմատապես հեռացնել ուռուցքը և փրկել հիվանդի կյանքը:

05.08.2022
ՈւԱԿ-ի թիմին միանալու ևս մեկ հաստիք ունենք՝ իրավաբանի օգնականի.
Դիմելու համար հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) և լուսանկարը մինչև ս.թ. օգոստոսի 19-ը ներառյալ ուղարկել [email protected] էլ.հասցեին` թեմա դաշտում պարտադիր նշելով «Իրավաբանի օգնական»: