Պացիենտների համարԿանխարգելում
12 խորհուրդ քաղցկեղի դեմ
12 խորհուրդ քաղցկեղի դեմ
28.04.2015

Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալությունը (IARC), որը հանդիսանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) բաղադրիչ կառույցներից մեկը, մշակել է 12 հիմնական խորհուրդ, որոնց հետևելով կարելի է նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Ցանկը կոչվում է European Code Against Cancer, 12 ways to reduce your cancer risk:


1. Մի՛ ծխեք: Զերծ մնացեք ծխախոտ օգտագործելու բոլոր տարբերակներից:


2. Զե՛րծ պահեք Ձեր տունը ծխախոտի ծխից: Փորձեք հետևել սրան նաև աշխատավայրում:


3. Միջոցներ ձեռնարկեք Ձեր մարմնի քաշը նորմայի սահմաններում պահպանելու համար:


4. Վարե՛ք ֆիզիկական ակտիվ կենսակերպ, խուսափե՛ք նստակյաց կյանք վարելուց:


5. Սնվեք առողջ՝

• օգտագործեք ձավարեղեն, լոբազգիներ, միրգ և բանջարեղեն
• սահմանափակեք բարձր կալորիականությամբ սննդի օգտագործումը (շաքարով և ճարպերով հարուստ սննդամթերք), խուսափե՛ք քաղցր ըմպելիքներից
• խուսափեք մշակված մսամթերքից (երշիկ, նրբերշիկ, բեկոն, ապուխտ), սահմանափակեք կարմիր մսի, մեծ քանակությամբ աղ պարունակող սննդի օգտագործումը:

 

6. Մի՛ չարաշահեք ալկոհոլի օգտագործումը: Ալկոհոլից ընդհանրապես հրաժարվելը շատ ավելի ցանկալի է:


7. Խուսափե՛ք արևի տակ երկար մնալուց (հատկապես երեխաները): Օգտագործե՛ք արևից պաշտպանող միջոցներ: Մի՛ օգտվեք շեզլոնգներից (պառկելաթոռ):


8. Աշխատավայրում հնարավորինս պաշտպանեք Ձեզ թունավոր՝ քաղցկեղածին նյութերից՝ հետևելով անվտանգության համապատասխան կանոններին (որոշ մասնագիտությունների բնագավառում աշխատողների մոտ կարող է առաջանալ քաղցկեղ այս կամ այն քիմիական նյութի հետ երկարատև շփման արդյունքում):


9. Պարզե՛ք՝ առկա՞ է արդյոք Ձեր տանը ռադոն գազի բարձր խտություն: Ձեռնարկե՛ք միջոցառումներ դրա նվազեցման համար:


10. Կանանց համար՝
• կրծքով կերակրելը նվազեցնում է մոր՝ քաղցկեղով հիվանդանալու ռիսկը
• հորմոն փոխարինող թերապիան բարձրացնում է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման ռիսկը: Սահմանափակե՛ք հորմոն փոխարինող թերապիան:


11. Համոզվեք, որ Ձեր երեխաները մասնակցում են վակցինացման (պատվաստման) ծրագրերին՝
• հեպատիտ B (նորածինների համար)
• մարդու պապիլոմա վիրուս (աղջիկների համար)


12. Մասնակցե՛ք քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգ (պրոֆիլակտիկ հետազոտություններ) ծրագրերին՝
• հաստ աղիքի քաղցկեղ (տղամարդկանց և կանանց համար)
• կրծքագեղձի քաղցկեղ (կանանց համար)
• արգանդի վզիկի քաղցկեղ (կանանց համար)

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր