Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023
Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:
Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023
Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023
Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:
Պացիենտների համար Մասնագետների համար
Ճառագայթային ախտորոշումը ուռուցքաբանությունում 08.09.2021
Ուռուցքային հիվանդների մոտ շատ հարցեր են ծագում ժամանակակից ճառագայթային հետազոտական մեթոդների, այս կամ այն հետազոտության պարտադիր և բավարար լինելու վերաբերյալ։
Մասնագետներ Գնացուցակ
Ախտորոշման ծառայություն Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունք և ընդունարան Անզգայացման և վերակենդանացման բաժանմունք Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունք
Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունք Թորակալ վիրաբուժության բաժանմունք Լաբորատոր ախտորոշիչ ծառայություն Կանանց առողջության կլինիկա
Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունք Հեռահար ճառագայթային թերապիայի բաժանմունք Մամոլոգիական բաժանմունք Նեյրոօնկոլոգիական բաժանմունք
Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունք Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք Պալիատիվ ծառայության կլինիկա Սերգեյ Սեինյանի անվան Ոսկրային ուռուցքաբանության բաժանմունք
Օնկոգինեկոլոգիական բաժանմունք Օնկոուրոլոգիական բաժանմունք
Ողջույնի խոսք
Ողջույնի խոսք

Հարգելի´ հայրենակիցներ,

75 տարի առաջ որոշում ընդունվեց զարգացնելու ուռուցքաբանությունը և ստեղծելու քաղցկեղի ուսումնասիրման և բուժման գիտահետազոտական կառույց: Այդ տարիների ընթացքում՝ կայացման ճանապարհին, անխուսափելի մարտահրավերներին դիմակայելով, կառուցվել է մեր կենտրոնը՝ գիտակցելով մեր երկրում ապրող քաղաքացու առողջության ու կյանքի բարձր որակի ապահովման կարևորությունը: Ուռուցքաբանության զարգացումը մեծագույն երազանք էր, որի իրականացումը պրոֆեսիոնալ բժիշկների համառ պայքարի ու գաղափարական նվիրումի արդյունք է:


Այդ ճանապարհին իրենց անխախտ և հիմնաքարային դերն են ունեցել աշխատանքին նվիրված մասնագետները, պացիենտներին նվիրված բժիշկները, գիտությանը նվիրված պրոֆեսորները: Նրանց ավանդը անգնահատելի է և հիմք՝ այսօրվա զարգացման համար:

Ուռուցքաբանությունը բժշկության մեջ ամենաբարդ բնագավառներից է: Այն լի է խնդիրներով, բարդություններով: Մենք հաստատակամ ենք իրականացնելու հետևողական քայլեր՝ ուղղված դրանց լուծմանը:


Գոհունակությամբ պետք է ընդգծեմ՝ մեր կենտրոնը ուռուցքաբանության բոլոր ոլորտներում իրականացնում է աննախադեպ լայնածավալ բարեփոխումներ՝ իր արժանի տեղը զբաղեցնելով համաշխարհային մեծ ընտանիքում:


Վստահ եմ՝ մենք հասնելու ենք այնպիսի փուլի, երբ քաղցկեղ ունեցող քաղաքացու բուժումը ամբողջությամբ իրականացվելու է մեր երկրում: Դրան հասնելու ենք, մասնավորապես, նոր սարք-սարքավորումների ձեռք բերումով, բժիշկների վերապատրաստումներով, տարբեր աշխարահռչակ մասնագիտացված կենտրոնների հետ համագործակցումներով: Բայց, որ ամենից առաջնայինն է, մեր բնակչության մեջ պետք է արմատացնել պարբերաբար ստուգումների, հիվանդությունների վաղ կանխարգելումների կարևորությունը:


Այժմ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 75 տարեկան է:


Ամեն նոր տարեդարձով ավելի պետք է ամրապնդվի մասնագիտացված բուժհաստատության դերը երկրում, ամեն նոր տարեդարձով պետք է կատարվեն համեմատականներ և ամրագրվեն փոփոխություններ՝ հանուն Հայաստանի քաղաքացիների առողջության, երկարակեցության, ուռուցքաբանության հարատև զարգացման:


Այդ զարգացումը պահանջում է յուրաքանչյուրիս անհատական ներդրումն ու նվիրումը:


Սիրելի՛ հայրենակից,


Ուռուցքաբանության ազգային կենտրոնը անում է ամեն ինչ՝ քո առողջության և երկարակեցության համար:


Որպես նպատակ՝ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Որպես միջոց՝ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ


ՍԻՐՈՎ՝ ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյան

Հաճախ տրվող հարցեր