ԿԼԻՆԻԿԱ

Սերգեյ Սեինյանի անվան ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքում մասնագիտացված բուժում են ստանում ոսկրերի և փափուկ հյուսվածքների ինչպես չարորակ, այնպես էլ բարորակ ուռուցքներով հիվանդները: Յուրաքանչյուր տարի իրականացվում է մոտավորապես 210 վիրահատություն:

 

Բաժանմունքի մասնագետները տիրապետում են բոլոր անհրաժեշտ ունակություններին, ինչը թույլ է տալիս կատարել մասնագիտացված բարձրակարգ վիրահատական բուժում:

Ընդգրկելով ՈՒԱԿ-ում գործող մյուս մասնագիտացված բաժանմունքների ծառայությունները, հնարավոր է իրականացնել ճառագայթային և դեղորայքային բուժում, ինչն ապահովում է համալիր բուժում:

 

Կատարվում են հենաշարժիչ համակարգի ուռուցքների բոլոր, ինչպես նաև` ոսկրապլաստիկ վիրահատություններ.

  • • ոսկրերի եզրային և ներօջախային մասնահատումներ,
  • • բոլոր տեղակայման փափուկ հյուսվածքների ուռուցքների հեռացում,
  • • ոսկրային պլաստիկա` ոսկրային մատրիքսով և ոսկրային ցեմենտով,
  • • խոշոր և միջին հոդերի էնդոպրոթեզավորում (բազկոսկրի, ուսահոդի,
  • • արմնկային հոդի, կոնքազդրային հոդի, ծնկան հոդի) և երկար ոսկրերի դիաֆիզար էնդոպրոթեզավորում,
  • • փափուկ հյուսվածքների պլաստիկա,
  • • ախտորոշիչ և վիրահատական արթրոսկոպիա։

Ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի մասնագետները հաճախ են վերապատրաստվում արտասահմանյան կլինիկաներում և մասնակցում միջազգային կոնֆերանսների:

 

Հեռ․ +37410205050, ներքին՝ 162

 

05-07-2024

Եզակի վիրահատություն ՈՒԱԿ-ում․ 20 շաբաթական հղիի յուրաքանչյուր կրծքից հեռացվել է շուրջ 10 կգ գոյացություն

Եզակի վիրահատություն ՈՒԱԿ-ում․ 20 շաբաթական հղիի յուրաքանչյուր կրծքից հեռացվել է շուրջ 10 կգ գոյացություն ԱԽՏՈՐՈՇՈՒՄ 20-ամյա հղի կինը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն ողնաշարի շրջանում սուր

01-07-2024

ՈՒԱԿ Լաբորատոր ծառայության անձնակազմը մասնակցել է «Առաջին օգնության հիմունքներ» դասընթացին

Կարևորելով առաջին օգնության ճիշտ կազմակերպումը՝ ՈՒԱԿ Լաբորատոր ծառայության անձնակազմը մասնակցել է դասընթացի Հունիսի 12-ին և 13-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Լաբորատոր ծառայության ողջ

28-06-2024

Ինչպե՞ս պետք է քաղցկեղն ախտորոշել, ի՞նչ թերապիայի տեսակ ընտրել և ինչպե՞ս կանխատեսել արդյունքը. դասընթացի մասնակիցները ստացել են ավարտական հավաստագրեր

Ինչպե՞ս պետք է քաղցկեղն ախտորոշել, ի՞նչ թերապիայի տեսակ ընտրել և ինչպե՞ս կանխատեսել արդյունքը. դասընթացի մասնակիցները ստացել են ավարտական հավաստագրերՈւռուցքաբանության ազգային կենտրոնի և Ամերիկյան
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru