ԸՆԴՈՒՆԱՐԱՆ ԵՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ


ԸՆԴՈՒՆԱՐԱՆ

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բազմաթիվ այցելուներին առանց կուտակումների ու հերթերի սպասարկելու նպատակով, ընդլայնվել է բուժհաստատության ընդունարանը, ներդրվել է հերթի կառավարման և հերթագրման ժամանակակից էլեկտրոնային համակարգ։

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ԴԻՍՊԱՆՍԵՐ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Բաժանմունքում գործում են հետևյալ կաբինետները.

  • վիրաբուժական,
  • էնդոկրինոլոգիական, 
  • գինեկոլոգիական,
  • ուրոլոգիական, 
  • մաշկաբանական,
  • թոքային,
  • անհետաձգելի օգնության (emergency care),
  • մեկուսարան,
  • ակնաբուժական, 
  • գաստրոէնտերոլոգիական,
  • նեվրոպաթոլոգիական, 
  • թերապևտիկ։

 

Ամբուլատոր-դիսպանսեր ծառայությունում կատարվում են նեղ մասնագիտացված ուռուցքաբանների (թոքաբան, ուրոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաուռուցքաբան, մանկական ուռուցքաբան, ակնաբույժ, գաստրոէնտերոլոգ, նյարդաբան, ցավի մասնագետ) խորհրդատվություններ:
Բաժանմունքն արդեն 3 տարի է համալրվել է գերժամանակակից գերմանական Photofinder սարքավորումով, որն արհեստական բանականության շնորհիվ թույլ է տալիս ախտորոշել մաշկային պաթոլոգիաները 95% ճշտգրտությամբ։  Ծառայությունում գործում է մատենավարական բաժինը, որտեղ առաջնային հիվանդները հաշվառվում են և հետագայում գտնվում են դիսպանսեր հսկողության տակ: 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Բաժանմունքում իրականացվում է բարորակ և չարորակ ուռուցքներով հիվանդների հետազոտություն, ախտորոշման ճշգրտում, համապատասխան մասնագետների հետ խորհրդատվություններ և հետագա ստացիոնար բուժման անհրաժեշտության դեպքում ուղորդվում ՈՒԱԿ-ի համապատասխան ստացիոնար բաժանմունք։ Բաժանմունքի վիրահատարանում կատարվում է ամբուլատոր փոքր վիրաբուժական միջամտություններ՝ պապիլոմաների, նևուսների, աթերոմաների, լիպոմաների, ֆիբրոմաների, հեմանգիոմաների հեռացում, պունկցիոն, տրեպան բիոպսիաներ, վիրակապություններ և այլն։

Չարորակ ուռուցքներով և նախաքաղցկեղային հիվանդություններով հիվանդները ստացիոնար կամ ամբուլատոր բուժումների ավարտից հետո բաժանմունքում վերցվում են դիսպանսեր հսկողության և ԱՆ-ի կողմից ընդունված չափորոշիչներին համապատասխան պարբերաբար ենթարկվում հետազոտությունների և մասնագիտացված խորհրդատվությունների։

Բաժանմունքի Emergency-ում ցուցաբերվում է առաջին և անհետաձգելի օգնություն ծանր հիվանդներին։

Բաժանմունքը յուրաքանչյուր տարի սպասարկում է շուրջ 35.000 հիվանդի: Բաժանմունքը համագործակցում է տարբեր բժշկական հաստատությունների, ինչպես նաև ԲՍՓ-ների հետ՝ ներկայացնելով հիվանդի մասին տվյալներ:

 

Հեռ․՝ +37410205050, ներքին՝ 215

 

09-12-2024

ՈՒԱԿ բուժքույրական անձնակազմը Թբիլիսիում անցկացված միջազգային կոնֆերանսին

ՈՒԱԿ բուժքույրական անձնակազմը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը մասնակցել է Թբիլիսիի բժշկական համալսարանում կազմակերպված «Բուժքրոջ կողմից անվտանգ և որակյալ ծառայությունների մատուցումը» թեմայով առաջին

06-12-2024

Ռեկոնստրուկտիվ վիրահատություն ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դիմածնոտային վիրաբույժները ռեկոնստրուկտիվ վիրահատական միջամտությամբ վերականգնել են պացիենտի ճակատի հետտրավմատիկ դեֆորմացիան։Քսանյոթամյա տղամարդու՝ 14 տարվա

04-12-2024

Փրկիր կյանքեր՝ դառնալով արյան դոնոր ՈՒԱԿ-ում

Ձեր հանձնած արյունը կարող է կյանքեր փրկել։ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին անհրաժեշտ են ցանկացած խմբի արյան դոնորներ։Արյունատվության համար խնդրում ենք մոտենալ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է