ԿԼԻՆԻԿԱ

 

Բաժանմունքի մասնագիտական գործունեության շրջանակներն ընդգրկում են ժամանակակից ուռուցքաբանության այնպիսի ոլորտները, ինչպիսիք են` ընդհանուր, մաշկի, կրծքագեղձի, վահանաձև գեղձի և դիմածնոտային տեղակայումների ուռուցքները: Իրականացվում են ժամանակակից ուռուցքաբանությունում ընդունված վիրահատական բուժման բոլոր ծավալները:

Բաժանմունքում մշակվում և ներդրվում են տարբեր տեղակայումների չարորակ ուռուցքներով հիվանդների ախտորոշման, զուգակից և համալիր բուժման նոր եղանակներ, որոնք էապես բարելավում են բուժման մոտակա և հեռավոր արդյունքները: Իրականացվում են խորհրդատվություններ ՀՀ բոլոր մարզերում։

Բաժանմունքում կիրառվում է ներվիրահատական ֆլուորեսցենտային հետազոտության եղանակը, որը թույլ է տալիս որոշ վիրահատությունների ժամանակ կրճատել վիրահատական ծավալը և խուսափել հետվիրահատական բարդություններից։ Օրինակ, կրծքագեղձի քաղցկեղի դեպքում այն հնարավորություն է տալիս հայտնաբերել պահակային ավշային հանգույցները, և դրանց հետազոտման հիման վրա որոշում կայացնել ավշային հանգույցների հեռացման անհրաժեշտության մասին։

 

Քիթ-կոկորդ-ականջ ուռուցքբանություն

Բաժանմունքի մասնագետների կողմից իրականացվում են քիթ-կոկորդ-ականջ (ՔԿԱ) օրգանների, դեմքի և պարանոցի բարորակ ու չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև ոչ ուռուցքային բնույթի ախտահարումների դեպքում անհրաժեշտ, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող ախտորոշիչ, վիրահատական և ոչ վիրահատական միջամտություններ։

Բաժանմունքում իրականացվող ախտորոշիչ միջոցառումները ներառում են.

  • քթի և հարակից խոռոչների նորագոյացությունների բիոպսիա՝ էնդոնազալ և բաց եղանակներով (տեղային և ընդհանուր) անզգայացմամբ, 
  • ըմպանի գոյացությունների բիոպսիա, 
  • կոկորդի նորագոյացությունների բիոպսիա՝ ներկոկորդային (տեղային անզգայացմամբ) և բաց եղանակներով (ընդհանուր անզգայացմամբ),
  • պարանոցի նորագոյացությունների բիոպսիա`բարակ ասեղային և/կամ բաց բիոպսիայի եղանակով: 

Բաժանմունքում իրականացվող վիրահատական միջամտությունները ներառում են.

  • վիրահատություններ` քթի և հարակից խոռոչների բարորակ և չարորակ նորագոյացությունների դեպքերում. 
  • գոյացությունների էնդոնազալ հեռացում, 
  • ռինոտոմիա` ըստ Մուրի և Դենկերի,
  •  հայմորոտոմիա` ըստ Կադուիլ-Լյուքի,
  • ֆրոնտոտոմիա, 
  • պատանեկան անգիոֆիբրոմաների հեռացում,
  • տոնզիլէկտոմիա, ֆարինգոտոմիա՝ ըմպանի ուռուցքների հեռացմամբ, բաց եղանակով, 
  • վիրահատություններ` կոկորդի նորագոյացությունների ժամանակ, 
  • ձայնալարերի գոյացությունների հեռացում` էնդոլարինգեալ եղանակով (առանց արտաքին կտրվածքի)` տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ,
  • թիրեոտոմիա. ձայնալարերի ուռուցքների հեռացում` բաց վիրահատական եղանակով,
  • կոկորդի մասնահատում,
  • կոկորդի արմատական հեռացում, 
  • վիրահատություններ պարանոցի միջնակ և կողմնային կիստաների, պարանոցի ավշահանգույցների մետաստատիկ ախտահարումների կապակցությամբ, այդ թվում` պարանոցի արմատական և սելեկտիվ լիմֆոդիսեկցիաներ, • շնչափողի մասնահատում, 
  • վիրահատություններ ականջախեցու, արտաքին լսողական անցուղու, արտաքին քթի մաշկի նորագոյացությունների ժամանակ,
  • տրախեոտոմիա՝ կոկորդի և վահանագեղձի տարաբնույթ ախտաբանությամբ պայմանավորված դժվարաշնչությունների ժամանակ:

 

ՔԿԱ օրգանների չարորակ նորագոյացությունների դեպքում հաճախ պահանջվում է համակցված բուժում, ինչի լիարժեք հնարավորությունները կան ՈՒԱԿ-ում:

Բաժանմունքում իրականացվում է նաև վերականգնողական (ռեկոնստրուկտիվ) վիրահատություններ գլխի և պարանոցի , կրծքագեղձի, իրանի և վերջույթների տարբեր ուռուցքային ախտահարումների ժամանակ։ Այդ վիրահատությունները զգալիորեն բարձրացնում են չարորակ ուռուցքների բուժման արմատականությունը, ինչպես նաև ապահովում են ձևի, առանձին դեպքերում նաև ֆունկցիաների վերականգնում։


Վերականգնողական վիրահատությունները սովորաբար կիրառվում են ուռուցքների վիրահատական հեռացման հետ միաժամանակ, կամ առանձին դեպքերում, որպես երկրորդային (հետաձգված) միջամտություն՝ արմատական վիրահատություններից հետո։

Բաժանմունքում իրականացվում է տարեկան մոտ 1500 վիրահատություն․  մեծ մասը՝ փոքր կամ մեծ ծավալի վերականգնողական վիրահատություններ են։ Բաժանմունքի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտասահմանյան առաջատար կենտրոններում՝ խորացնելով մասնագիտական փորձը և ձեռք բերելով առաջադեմ գիտելիքներ։

Հեռ․ +37410205050, ներքին՝ 171

 

 

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է