ԿԼԻՆԻԿԱ

Պալիատիվ խնամքը նոր երևույթ է Հայաստանում, որը սկիզբ է առել 2003 թվականին, երբ ստեղծվեց Հակացավային և պալիատիվ խնամքի ասոցիացիան։ Հայաստանում պալիատիվ խնամքը ներդնելու համար իրականացվել է կարիքների գնահատում և հաստատվել հայեցակարգ, որի նպատակն է պալիատիվ խնամքի մշակումը և ներդրումը։


Հայաստանում պալիատիվ (ամոքիչ) օգնության առաջին ծառայությունը բացվել է 2013 թվականի մարտի 18-ին ՀՀ առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Բժշկական օգնության այս տեսակի զարգացման նպատակով Առողջապահության նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագիծ, որը նախարարի հանձնարարությամբ ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով և անցել առաջին ընթերցմամբ։

 
2022 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ՀՀ առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի 75-ամյակի առթիվ բացվել է պալիատիվ ծառայության հիմնովին նոր կառուցված մասնաշենք՝ համապատասխանող պալիատիվ ծառայության միջազգային նորմերին։ Կլինիկան նախատեսված է 32 պացիենտի ստացիոնար բուժման համար։ Կլինիկայում տրամադրվում է մասնագիտական բժշկական, հոգե-սոցիալական օգնություն հետևյալ ծավալներով․

  1. արտահայտված ախտանշանային դրսևորումներով չարորակ ուռուցքային հիվանդությունների ախտորոշում, բուժական տակտիկայի որոշում ստացիոնար պայմաններում,
  2. ցավազրկում - արտահայտված ցավային համախտանիշը բնորոշ է ուռուցքային հիվանդությանը և այդ ցավը շատ ժամանակ պրոգրեսսիվում է, դառնում մշտական, որի շտկման կապակցությամբ կիրառվում են համապատասխան ոչ նարկոտիկ և նարկոտիկ ցավազրկողներ,
  3. փսխումների, սրտխառնոցների կառավարում։ Փսխումներ, սրտխառնոց առկա են տերմինալ փուլում գտնվող ուռուցքաին հիվանդների մոտ և որոշ դեպքերում կառավարելի են հակափսխումային դեղորայքով,
  4. մարսողության կարգավորում - Փորկապությունը շտկելու համար օգտագործվում են հոգնաներ և տարբեր միջոցառումներ։ Դիարեան առաջանում է մարսողական օրգանների վիրահատությունների, քիմիաթերապիայի, ուռուցքի քայքայման արտադրանքներով թունավորման արդյունքում։ Բուժման համար նշանակվում են տարբեր դեղամիջոցներ (ամրացնող միջոցներ, ֆերմենտներ, պրոբիոտիկներ և այլն),
  5. դեզինտոքսիկացիա - օրգանիզմը թունազերծելու համար կատարվում է ինֆուզիոն թերապիա, հեմոսորբցիա.
  6. Ըստ անհրաժեշտության, երկրորդային սակավարյունությունները շտկելու նպատակով, կատարվում են համապատասխան արյան բաղադրամասերի փոխներարկումներ։
  7. 7․ Անհրաժեշտության դեպքում համապատասխան նեղ մասնագետների կողմից պալիատիվ (ամոքիչ) վիրաբուժական միջոցառումներ՝ թորակոցենտեզ, լապարացենտեզ, դրենավորում, պացիենտի կյանքի որակը բարելավելու նպատակով։
  8. Կրտսեր և միջին բուժանձնակազմի կողմից համապատասխան խնամքի կազմակերպում։ 

 

Պալիատիվ ծառայության կլինիկային կից գործում է նաև շտապ բժշկական օգնության ծառայությունը։


Ծառայությունը կատարում է հիվանդների տեղափոխում բնակության վայրից դեպի ՈՒԱԿ և/կամ ՈՒԱԿ-ից բնակության վայր։

 

Պալիատիվ ծառայությանը կից գործում է համապարփակ հոգեսոցիալական ծառայություն, որի նպատակն է բարելավել պացիենտների և իրենց ընտանքիների հոգեսոցիալական բարեկեցությունը:


Հոգեսոցիալական թիմի գործունեությունը ներառում է սոցիալական խորհրդատվություն և սոցիալական խնդիրների կարգավորում, հոգեկրթություն, հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա, արտ թերապիա, ընտանեկան խորհրդատվություն, վշտի փուլի աջակցություն:

 

Հեռ․ +37410205050, ներքին՝ 154 

 

23-10-2024

Գեղարքունիքում կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների անվճար ծրագիրը շարունակվում է

«Հաջորդ տարվանից պլանավորվում է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների անվճար ծրագիրն իրականացնել ամբողջ հանրապետության տարածքում»,- նշում է ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության

20-10-2024

Քաղցկեղը դատավճիռ չէ․ հաղթանակի բանաձևեր ՈՒԱԿ-ում

Եթե 5 տարի առաջ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը 35% դեպքերում հայտնաբերվում էր արդեն չորրորդ փուլում, ապա հիմա ժամանակին բժշկի դիմելով պայմանավորված՝ կրծքագեղձի քաղցկեղը 4-րդ փուլ հասած հայտնաբերվում

18-10-2024

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է

«Կրծքագեզձի գոյացությունների 80%-ը բարորակ է համարվում: Վաղ փուլերում հայտնաբերման դեպքում ունենք լիարժեք բուժման 98% հավանականություն»-նշել է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է