NEWS

4 նմանատիպ վիրահատություն Հայաստանում, 4-ն էլ` ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները շատ հաճախ պատասխանատվություն են ստանձնում կատարելու այնպիսի վիրահատություններ, որոնցից հրաժարվում են անգամ արտերկրում։ 

Նորագույն սարքավորումները, մասնագետների պարբերաբար վերապատրաստումները ՈՒԱԿ-ի Նեյրոօնկոլոգիական բաժանմունքին հնարավորություն են տալիս կատարել ինչպես ուռուցքային, այնպես էլ ոչ ուռուցքային բոլոր տեսակի ներյովիրաբուժական միջամտություններ։

2022 թվականից սկսած, ողնաշարի ինֆեկցիոն-բորբոքային հիվանդությունների դեպքում ՈՒԱԿ-ում կատարվում են նորագույն մոտեցմամբ վիրահատական միջամտություններ։ Ողերում և միջողային սկավառակում վիրահատական այս տեսակի միջամտությունը ունի նվազագույն ռիսկեր և թույլ է տալիս ամբողջությամբ հաղթահարել հիվանդությունը՝ բուժառուներին վերադարձնելով քայլելու բերկրանքն ու լիարժեք կյանք վերադառնալու հնարավորությունը։ 

Վերջերս էլ կատարվեց հերթական՝ 4-րդ այսպիսի վիրահատությունը։ 

ՈՒԱԿ է դիմել 1961թ․ ծնված տղամարդ՝ գանգատվելով ողնաշարի գոտկային հատվածի ցավերից, զույգ ստորին վերջույթների թուլությունից, ախորժակի անկումից, քաշի կորստից, քրտնարտադրությունից։ Բուժառուն ուներ նաև ուղեկցող հիվանդություններ՝ 2010թ․-ին կատարել են սրտի բաց վիրահատություն, ունեցել է սրտամկանի ինֆարկտ, սրտի արտամղման ֆունկցիան 30% է (նորման՝ 55-70% ), առկա է շաքարային երկրորդ տիպ դիաբետ՝ ինսուլինկախյալ ձևով, շագանակագեղձի ադենոմա։

Տղամարդն իրեն հիվանդ էր համարում մոտ 6 ամիս։ Գանգատների կապակցությամբ ՌԴ-ում հոսպիտալացվել է քաղաքային հիվանդանոցներից մեկի նեյրովիրաբուժական բաժանմունքում, որտեղ ստացել է կոնսերվատիվ հակաբակտերիալ բուժում, բուժման ընթացքում զարգացել է նեյրոգեն միզակապություն, տեղադրվել է էպիցիստոստոմա․ հաշվի առնելով հիվանդի մոտ պրոգրեսիվող նյարդաբանական դեֆիցիտը՝ նրան պլանավորվել է ուրգենտ դեկոմպրեսիայի, սակայն զարգացած ստորին վերջույթի թրոմբոզի կապակցությամբ վիրահատական միջամտությունը 2 շաբաթ հետաձգվել է։

6 ամսվա բուժման ընթացքում դրական դինամիկա չի գրանցվել։ Հաշվի առնելով նյարդաբանական դեֆիցիտի և սուր ցավային սինդրոմի պահպանումը՝ հիվանդը տեղափոխվել է Հայաստան և դիմել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Նեյրոօնկոլոգիական բաժանմունք։

Կատարված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է Լ1-Լ2 սպոնդիլոդիսցիտ՝ ողերի քայքայումով, էպիդուրիտ, ողնաշարի սեգմենտար անկայունություն, վիճակ Լ1 դեկոմպրեսիվ լամինէկտոմիայից հետո։

ՈՒԱԿ-ում կատարվել է վիրահատություն, որը տեսակով եզակի է Հայաստանում և անցկացվում է միայն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Վիրահատության ընթացքում կատարվել է

  • Լ1-Լ2 միջողային սկավառակի և ողերի քայքայված մասի ռադիկալ ռեզեկցիա և դեբրիդմենտ հետին մուտքով,
  • Լ2 դեկոմպրեսիվ լամինէկտոմիա,
  • Th11-Th12 L3-L4 տրանսպեդիկուլյար ֆիքսացիա,
  • Լ1-Լ2 դեֆեկտի լրացում անտիբիոտիկով հագեցած ցեմենտով։

Վիրաբուժական թիմ՝ Կարապետ Անտոնյան, Ռուբեն Հարությունյան, օրդինատոր՝ Դանղյան Մամիկոն, անեսթեզիոլոգ՝ Արշակ Հարությունյան։

1 ամիս անց 62 տարեկան տղամարդը արդեն իսկ քայլում է ձեռնափայտով ՝ առանց միզային կատետրի։

Քայլում է ու վայելում իր բնականոն կյանքը։

395412337 831892972279189 5735481653101946290 n 395425096 831892998945853 1345926999962246714 n

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×