News

6 կին չէր իմանա իր կրծքագեղձի քաղցկեղի մասին. ՈՒԱԿ-ը շարունակում է հոգալ կանանց առողջության մասին

6 կին չէր իմանա իր կրծքագեղձի քաղցկեղի մասին․․․

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, շարունակելով հոգալ երկրի կանանց առողջության մասին, մեկ ամիս շարունակ անցկացրեց անվճար մամոգրաֆիկ հետազոտություններ։

Կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկման ամսվա շրջանակում կազմակերպված անվճար ակցիային մասնակցած 40-ից բարձր տարիքի կանայք իրենց կրծքագեղձերը ստուգելու հնարավորություն ունեցան հոկտեմբերի 14-ին, 21-ին և 28-ին։

Անվճար ակցիայի շրջանակում հետազոտվեց շուրջ 75 կին։ Նրանցից 6-ի մոտ, ցավոք, հայտնաբերվել է կրծքագեղձի քացկեղ։ Շատերի մոտ հայտնաբերվել են բարորակ գոյացություններ, 75 կանանց կեսի մոտ գերակշռող էին ֆիբրոզ-կիստոզ-մաստոպաթիաները։ 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է պարբերաբար անցնել հետազոտություններ, ստուգվել, կանխարգելել չարաբաստիկ հիվանդությունը: 

Սկզբնական շրջանում կրծքագեղձի քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր կին կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։

Որպես նպատակ՝ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Որպես միջոց՝ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՍԻՐՈՎ՝ ՈՒԱԿ

395422808 835358785265941 7336672275346386795 n 395447650 835358791932607 5956900024784802337 n 395465567 835358798599273 2454351350092600042 n 395467565 835358788599274 1859255485456577948 n 396922921 835358811932605 2037232333392162789 n 398261824 835358848599268 5030832174193531062 n

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է