NEWS

70 տարեկանում հասակում կյանքից հեռացել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ, բ․գ․դ․, պրոֆեսոր Ռաֆայել Գուրգենի Սարգսյանը

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ մարտի 30-ին, 70 տարեկանում հասակում կյանքից հեռացել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ, բ․գ․դ․, պրոֆեսոր Ռաֆայել Գուրգենի Սարգսյանը:

Ուռուցքաբան վիրաբույժի վախճանը մեծ ցավ և կորուստ է ոչ միայն նրա ընտանիքի անդամների, այլև մեր կենտրոնի համար:

Իր ողջ կյանքի ընթացքում բժիշկ Սարգսյանը արժանապատվորեն կատարել է իր առաքելությունը՝ փրկել է կյանքեր, անգնահատելի ավանդ ու ներդրում ունեցել հայկական ուռուցքաբանության զարգացման գործում:

Մեր ավագ գործընկերը իր գործի նվիրյալներից էր: Նա իր գիտելիքներով է կիսվել սերունդների հետ և իր հավերժ հետքը թողել մեր առողջապահական ոլորտում:

Պրոֆեսորը 88 գիտական աշխատանքների հեղինակ է։

Բժիշկը իրականացնում էր էնդոկրին համակարգի, փափուկ հյուսվածքների, աղեստամոքսային համակարգի, կրծքագեղձի, մաշկի ուռուցքների բոլոր ծավալների վիրահատական բուժում։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամբողջ անձնակազմը խորին ցավակցությունն է հայտնում Ռաֆայել Սարգսյանի ընտանիքի անդամներին, ընկերներին, հարազատներին, գործընկերներին և ուսանողներին` կիսելով կորստի ծանր վիշտը։

Բժշկի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 31-ին՝ 17:00-20:00, «Rotonda» սգո սրահում (հասցե՝ Դավիթ Բեկի 83), հուղարկավորությունը՝ ապրիլի 1-ին՝ 13:00-ին, Հացավան գյուղում ՝ Սարգսյանների ընտանեկան գերեզմանատանը։

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×