NEWS

ԱՄՆ չափանիշներին համապատասխան կրթական ծրագիր՝ ՈՒԱԿ նախաձեռնությամբ

Շարունակական կրթությունը առաջնահերթություն դարձնելով՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նախատեսում է Հայաստանում իրականացնել հետդիպլոմային աննախադեպ ծրագիր։ Միացյալ Նահանգներ մեկնած ՈՒԱԿ պատվիրակությունը նախագծի մեկնարկն ազդարարել է հոկտեմբերի 19-ին Ցինցինատի քաղաքում «Մեդունի» կազմակերպության աջակցությամբ կազմակերպված հանդիպմանը՝ ստորագրելով հուշագիր։

Ծրագրի մասնակիցները կստանան Միացյալ Նահանգների կրթական չափանիշներին համապատասխանեցված ուսուցում, որի ողջ ընթացքը կհամաձայնեցվի ԱՄՆ մասնագետների հետ։

Նահանգներից հրավիրված բժիշկները ներկա կգտնվեն նաև դասախոսություններին, իսկ ծրագրի ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան այցելել ԱՄՆ հիվանդանոցներ։

Մեկնարկող ծրագիրը կայուն հիմք և նոր հարթակ կդառնա Հայաստանում արևմտյան կրթական մոդելի ներդրման և նեղ մասնագիտական կրթության բարելավման համար։

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների

15-10-2026

Yerevan Microsurgical Week-ի մասին՝ «Առավոտ լուսոյի» տաղավարում

Yerevan Microsurgical Week-ի մասին Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում խոսել են ՈՒԱԿ Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×