Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք արդյունավետ հանդիպումներ է ունեցել Քաղցկեղին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում
Անցյալ շաբաթՄալայզիայի մայրաքաղաք ԿուալաԼումպուրում տեղի ունեցավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը և Քաղցկեղի համաշխարհային կոնգրեսը, որին առաջին անգամ մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ Վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» (Սիթի օֆ Սմայլ) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում էին նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) տնօրեն, պրոֆեսոր Արմեն Տանանյանը, մանկական ուռուցքաբան-արյունաբան, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Գևորգ Թամամյանը, ուռուցքաբան-քիմիաթերապևտ Դավիթ Զոհրաբյանը:
Սեպտեմբերի 30-ին, Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովի բացման պաշտոնական արարողությանը Աննա Հակոբյանը հանդես եկավ բացման ելույթով, իսկ հաջորդող օրերին հայկական պատվիրակությունը ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ: