Անվճար քիմիաթերապևտիկ դեղամիջոցներ ՈՒԱԿ-ում
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բուժվող հիվանդներին անվճար տրամադրվում է հետևյալ թանկարժեք հակաուռուցքային դեղամիջոցները՝ տեմոզոլոմիդ, էտոպոզիդ, գիլոտրիֆ, օնդանսետրոն: Այս դեղամիջոցները կիրառվում են թոքի քացկեղի որոշ տեսակների ժամանակ, գլխուղեղի չարորակ ուռուցքների դեպքում, ամորձու և ձվարանների որոշ չարորակ նորագոյացությունների բուժման նպատակով, միզապարկի և ստամոքսի բուժման որոշ դեպքերում, ինչպես նաև տարբեր լեյկոզների ժամանակ: Օնդասետրոնը կիրառվում է սրտխառնոցի դեպքում: