Ապահովագրության բաժին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Վ․Ա ․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այժմ գործում է Ապահովագրության բաժին, որն առավել կանոնակարգված, արագ և պատշաճ կերպով կարգավորում է Սոցիալական փաթեթով և կամավոր բժշկական ապահովագրությամբ ապահովագրված անձանց հայտերը։
Մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական բոլոր ընկերությունների հետ, որը հնարավորություն է ընձեռում օպերատիվ կարգավորել ապահովագրված անձաց ցուցված բոլոր բժշկական հետազոտությունների և միջամտությունների իրականացումը։