Առաջին ալիքի «Առողջ ապրելակերպ» հաղորդման հյուրն է Նաիրա Ջանոյանը
Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարում հիմնական մեթոդներից է ՔԻՄԻԱԹԵՐԱՊԻԱՆ:
Հասարակության մեջ բուժման այս մեթոդի հանդեպ վախերը գնալով պակասում են, բայց և քիչ չեն նրանք, որոնք հավատում են տարածված միֆերին:
Ի՞նչ է քիմիաթերապիան:
- Ո՞ր դեպքերում է ցուցվում և հակացուցվում այն: Ինչպե՞ս հիվանդին պատրաստել քիմիաթերապիային: Որքա՞ն է տևում կուրսը, ինպիսի՞նն է նրա արդյունավետությունը: Ի՞նչ կողմնակի հետևանքներ ունի քիմիաթերապիան:
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և մանկական քիմիաթերապևտիկ ծառայության ղեկավար Նաիրա Ջանոյանը Առաջին ալիքի «Առողջ ապրելակերպ» հաղորդման եթերում պատասխանել է ամենաարդիական հարցերին: