NEWS

Արգանդի պարանոցի քաղցկեղը հաղթահարելի է հայտնաբերման վաղ փուլերում

«Պետք է լույս գտնել։ Թեկուզ մտնել թունել ու բժիշկների օգնությամբ լույս գտնել։ Այդ դեպքում ամեն բան լավ կլինի»‎,-արգանդի պարանոցի քաղցկեղի հաղթահարման ճանապարհի իր փորձից է պատմում տիկին Կարինեն։

Հեռահար ճառագայթային բուժումն ավարտելուց հետո Կարինե Մովսեսյանն այժմ կոնտակտային ճառագայթային բուժում է ստանում։ 

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կանանց առողջության կլինիկայի ղեկավար Կարապետ Բազիկյանն Առաջին լրատվական ալիքի անդրադարձում խոսել է արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման մասին՝ նշելով, որ հիվանդությունը չունի կայծակնային զարգացում, կարող է առաջանալ 5 և ավելի տարիների ընթացքում։

«Ժամանակին գինեկոլոգի դիմելը այս հիվանդության հաղթահարման առաջին նախադրյալն է։ Արգանդի պարանոցի սքրինինգը հասանելի է տեղամասային պոլիկլինիկաներում, ուստի տարեկան առնվազն 1 անգամ ստուգումը հիվանդության կանխարգելման լավագույն միջոցներից է»,-շեշտել է մասնագետը։

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

10-10-2026

Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում

ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։Պացիենտը ՈւԱԿ է դիմել

08-10-2026

Բոստոնից՝ նոր գիտելիք և միջազգային փորձ. ՈւԱԿ նեֆրոլոգը՝ Onconephrology Symposium 2026-ում

ՈւԱԿ Ամբուլատոր ծառայության նեֆրոլոգ, երիկամի բիոպսիայի մասնագետ Մանյա Քարամյանը սեպտեմբերի 17–18-ը Բոստոնում մասնակցել է Onconephrology Symposium 2026 միջազգային մասնագիտական սիմպոզիումին։
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×