Արհեստական բանականությամբ բժշկական սարքավորումները ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Մաշկի նորագոյացությունները ոչ միշտ են երևում անզեն աչքով, և այդ հարցում բժիշկներին օգնության է գալիս դերմատոսկոպը։ Դերմատոսկոպը պարզ լեզվով ասած խոշորացույց է, որը հնարավորություն է տալիս տեսնել մաշկի կառուցվածքը մի քանի տասնյակ անգամ մեծացված։
Գերժամանակակից գերմանական FotoFinder medicam 1000 վիդեոդերմատոսկոպը ոչ միայն խոշորացույց է, այլ մի քանի լրացուցիչ գործառույթներով օժտված բարդ թվային համակարգ։
Նրա D-Scope Lens IV ոսպնյակը հնարավորություն է տալիս պատկերները մեծացնել 20-140 անգամ։ FotoFinder medicam 1000-ը միաժամանակ նաև ֆոտոխցիկ է, որի Full HD որակի պատկերները անմիջապես փոխանցվում են բժշկական մոնիտորի վրա։
Վերջապես, Moleanalyser pro ունիկալ ծրագիրը պատկերների վերլուծության համար օգտագործում է արհեստական բանականություն, որին «սովորեցրել» են ապացուցված ախտորոշումով 100 000-ից ավելի պատկերների վրա։
Մաշկի ցանկացած կասկածելի փոփոխության դեպքում դիմեք Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ կարող եք հետազոտվել այս նորագույն սարքով և ստանալ բարձրակարգ մասնագիտական խորհրդատվություն և բուժում։