Ավարտվեց անվճար սոնոգրաֆիկ հետազոտությունների մեկամսյակը ՈՒԱԿ-ում
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, մարդասիրական հիմունքներից ելնելով, կազմակերպել էր ակցիա, որի շրջանակներում Քանաքեռ-Զեյթուն Վարչական Շրջանի ավելի քանի 100 բնակչի հնարավորություն տրվեց անցնել ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ հետազոտություններ:
Շաբաթական 20 քաղաքացի կարողացավ ստուգել իր վահանաձև գեղձը, կրծքագեղձերը, որովայնը:
Հետազոտությունների արդյունքում ստուգվողների մոտ գերակշռող էին առողջական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մաստոպատիան, ֆիբրոադենոման, դիֆուզ հանգուցավոր խպիպը, թիրեոիդիտը, լեղաքարային հիվանդությունը, լյարդի ճարպակալումը, երիկամների կիստաները, որոշ դեպքերում էլ՝ անգիոմիոլիպոման, լեղապարկի պոլիպը, փայծաղի կիստան, լյարդի կիստան և այլն:
Սա ևս մեկ քայլ էր՝ ուղղված հիվանդությունների վաղաժամ հայտնաբերմանն ու կանխարգելիչ միջոցառումներ իրականացմանը։
Նպանատիպ ակցիաները մեր կենտրոնի կողմից լինելու են շարունակական:
Սիրելի՛ քաղաքացիներ,
ձեր առողջությունը, կյանքի որակը հենց ձեր ձեռքերում է:
Հերթական անգամ հորդորում ենք՝ ՍՏՈՒԳՎԵ՛Ք, ԿԱՆԽԱՐԳԵԼԵ՛Ք Ու ԵՂԵ՛Ք ԱՌՈՂՋ: