NEWS

Բացառիկ վիրահատություն․ 10 կգ կշռող կրծքագեղձի ուռուցքը հեռացվել է

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվել է բացառիկ վիրահատություն․ Մամոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուռուցքաբան Արտյոմ Սիմոնյանին հաջողվել է հեռացնել մոտ 10 կիլոգրամ կշռող կրծքագեղձի ֆիլոիդ (phyllodes) ուռուցք։

Պացիենտը՝ 35 տարեկան կին է, վերջին վեց ամիսների ընթացքում նկատել էր կրծքագեղձի արագ աճ և մաշկի խոցոտում։ Նա դիմել էր բժշկական օգնության՝ ուռուցքային հատվածում առաջացած ինքնաբուխ արյունահոսության պատճառով։ Ուռուցքը առկա էր շուրջ վեց տարի և զարգացել էր՝ հասնելով շուրջ 31 սանտիմետր տրամագծի, վերջին 6 ամսում՝ սխալ և ոչ մասնագիտական բուժման հետևանքով։

Վիրահատության ընթացքում կատարվել է արմատական մաստէկտոմիա, իսկ հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտությունները հաստատել են, որ գոյացությունը հանդիսանում է կրծքագեղձի սահմանային ֆիլոիդ ուռուցք՝ ստրոմալ կոմպոնենտի սարկոմատոզ վերափոխման օջախներով (մոտ 10-15%)։ Ախտահյուսվածաբանական եզրակացությամբ՝ հեռացված ձախ կրծքագեղձում առկա էր ուռուցքային տոտալ ախտահարում, նեկրոզի և մաշկի խոցոտման տեղամասերով։ Վիրահատական միջամտությունը անցել է հաջողությամբ․ ուռուցքը հեռացվել է ամբողջությամբ։

Այս դեպքը բացառիկ է ոչ միայն ուռուցքի չափերի, այլև դրա արագ զարգացման պատճառով։ Կրծքագեղձի սարկոմաները համարվում են չափազանց հազվադեպ՝ տարեկան ընդամենը 4․6 դեպք մեկ միլիոն կնոջ մոտ, ինչը կազմում է կրծքագեղձի չարորակ ուռուցքների 1%-ից պակասը։ Նման դեպքերը պահանջում են բարձր մասնագիտական պատրաստվածություն և թիմային համագործակցություն՝ ապահովելու լիարժեք բուժում և հիվանդի հետագա վերականգնում։

Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ վաղ հայտնաբերումը փրկում է կյանքեր։ Կրծքագեղձում ցանկացած փոփոխություն՝ կոշտացում, անհավասարություն կամ ցավ, պատճառ է դիմելու մասնագետի։ Ժամանակին իրականացված հետազոտությունը կարող է կանխել հիվանդության բարդացումը և ապահովել լիարժեք ապաքինում։

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիս։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կոչ է անում բոլոր կանանց՝ լինել զգոն, անցնել կանոնավոր զննումներ և չուշացնել բժշկին դիմելը։

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×