News

Ֆրանսիացի ու հայ վիրաբույժները համատեղ լապարասկոպիկ վիրահատություններ են կատարել ՈւԱԿ-ում

Ֆրանսիացի վիրաբույժ, Կոշան հոսպիտալի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ Միքայել Պեյրոմորը Հայաստան այցի շրջանակում եղել է ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որտեղ հայ բժիշկների հետ համատեղ վիրահատություններ է կատարել։

Ֆրանսիացի վիրաբույժի հետ միասին ՈւԱԿ-ի Օնկուորոլոգիական բաժանմունքի ղեկավար Կարեն Ծառուկյանը, բաժանմունքի վիրաբույժներ Վիկտոր Բադեյանն ու Վարդան Առաքելյանը կատարել են 3 վիրահատություն՝ շագանակագեղձի արմատական հեռացում (ռադիկալ պրոստատէկտոմիա) լապարասկոպիկ եղանակով։ Անեսթեզիոլոգ՝ Հրանտ Կարապետյան։ Պեյրոմորը կիսվել է լապարասկոպիկ վիրաբուժության ոլորտում իր հարուստ փորձով։

Պացիենտների մոտ ախտորոշվել էր շագանակագեղձի քաղցկեղ, որի դեպքում ցուցված է ռադիկալ պրոստատէկտոմիա։ 

Լապարասկոպիկ եղանակը հնարավորություն է ընձեռում առանց կտրվածքի՝ մի քանի անցքերով անցկացված գործիքներով, ճշգրիտ սահմաններով արմատականորեն հեռացնել շագանակագեղձը շրջակա ճարպաբջջանքի և սերմնաբշտերի հետ միասին։ Շնորհիվ նորագույն լապարոսկոպիկ սարքավորումների վիրահատության սահմաններն ավելի հստակ են տարբերակվոմ։ Ներվիրահատական արյան կորուստը եղել է չնչին, հետվիրահատական շրջանը՝ զգալիորեն պակաս։

Նշենք, որ ՈւԱԿ-ի Օնկուորոլոգիական բաժանմունքում կատարվում են բոլոր տիպի ուրոլոգիական վիրահատությունները, բաց և էնդոսկոպիկ եղանակներով։ Վերջին շրջանում  զգալիորեն ընդլայնվել է նաև լապարասկոպիկ եղանակով կատարվող վիրահատությունների ցանկը, ներառելով այնպիսի ծավալուն վիրահատություններ, ինչպիսին են երիկամի և շագանակագեղձի հեռացումը։ Այդ բոլոր վիրահատությունների համար հիվանդանոցը հագեցած է անհրաժեշտ նորագույն սարքավորումներով և գործիքներով։

Միքայել Պեյրոմորը Հայաստան է այցելել Եվրոպական Ժորժ Պոմպիդու հոսպիտալի սրտանոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանի և օրթոպեդ-վնասվածքաբան, Սենտ Անտուան հոսպիտալի բաժանմունքի նախկին ղեկավար Լևոն Դուրսունյանի հետ միասին։  Այցը կազմակերպվել է Փարիզի համալսարանական հիվանդանոցային համակարգի՝ APHP կողմից։


01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝

29-09-2025

ՈՒԱԿ-ի վիրաբույժներին հաջողվել է ամբողջությամբ հեռացնել ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին ուռուցքը

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և էնդովիրաբուժության բաժանմունքում հաջողությամբ իրականացվել է բարդ ու ծավալուն վիրահատություն․ պացիենտի մոտ հեռացվել է

25-09-2025

ՈՒԱԿ Արյան բանկին շտապ անհրաժեշտ են երկրորդ բացասական խմբի արյան դոնորներ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Արյան բանկին ՇՏԱՊ անհրաժեշտ են A (II) Rh = (երկրորդ բացասական) խմբի արյան դոնորներ։Խնդրում ենք համապատասխան արյան խմբով անձանց դիմել ՈՒԱԿ Արյան բանկ։ Արյանը
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×