NEWS

Համագործակցություն ուռուցքաբանության ոլորտում

Ստեփանակերտում էին Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները`տնօրեն Արմեն Տանանյանի գլխավորությամբ:


Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի պատվիրակության անդամներին ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման ընթացքում առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ միասին քննարկվել են ուռուցքաբանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել անվանի մասնագետներին Արցախ հաճախակի այցելելու և բնակչությանը տեղում բժշկական օգնություն ցուցաբերելու համար՝նշելով, որ դա կարևոր դերակատարություն ունի մեր հանրապետությունում բուժսպասարկման մակարդակի և մասնագետների որակավորման բարձրացման գործում:

Ստեփանակերտում Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներն երկու օր շարունակ խորհրդատվություններ են իրականացրել ինչպես Հանրապետական բժշկական կենտրոնում, այնպես էլ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Ընդհանուր հաշվով կատարվել է 950 միջամտություն, այդ թվում մամոլոգիական, օնկոլոգիական, ուլտրաձայնային և անհրաժեշտ այլ հետազոտություններ:


Իսկ ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի դահլիճում մասնագիտական խորհրդակցության ընթացքում մեր մասնագետների հետ հյուրերը քննարկել են բժշկագիտության բազմապիսի հարցեր, նրանց ներկայացրել ուռուցքաբանության ոլորտի վերջին ձեռքբերումները, մեկ անգամ ևս կարևորել առողջ ապրելակերպի, ժամանակին բժշկին դիմելու խնդիրները:


Առանձնահատուկ ուշադրությամբ են մասնագետները ունկնդրել ակադեմիկոս Հայրապետ Գալստյանի ելույթը:

Աղբյուր. ԼՂՀ ԱՆ


22-10-2026

Վաղ հայտնաբերումը փրկում է կյանքեր. Արթուր Ավետսիյանը՝ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման մասին

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի, վաղ հայտնաբերման և կանխարգելիչ հետազոտությունների կարևորության մասին Կենտրոն ՀԸ «Կարևոր թեմա» հաղորդման եթերում խոսել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×