NEWS

Հայաստանի բժշկական հաստատությունների միության անդամների հանդիպումն Անահիտ Ավանեսյանի հետ

Հունվարի 25-ին Դիլիջանում տեղի է ունեցել «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության անդամների փակ հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանի, Լևոն Հակոբյանի, Արտակ Ջումայանի և ԱՆ ներկայացուցիչների հետ:

Հանդիպման սկզբում ԱՆ նախարարը ամփոփեց նախորդ տարին և ներկայացրեց 2025-ի անելիքները:

Առողջապահության նախարարն արձանագրեց, որ բժշկական հաստատությունների միջև առկա է առողջ և ուժեղ մրցակցություն:

ՀԿ նախագահ, ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ողջույնի խոսքում կարևորեց միության դերը որպես ոլորտում առկա խնդիրները քննարկելու միասնական հարթակ:

Հանդիպման ընթացքում հարց ու պատասխանի միջոցով միության անդամները նախարարության ներկայացուցիչների հետ քննարկեցին ֆինանսական հարցերը, առողջապահական ապահովագրության ներդրման մեխանիզմները, բժշկական պարագաների, դեղորայքի և սարքավորումների ձեռքբերման խնդիրները:

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

10-10-2026

Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում

ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։Պացիենտը ՈւԱԿ է դիմել

08-10-2026

Բոստոնից՝ նոր գիտելիք և միջազգային փորձ. ՈւԱԿ նեֆրոլոգը՝ Onconephrology Symposium 2026-ում

ՈւԱԿ Ամբուլատոր ծառայության նեֆրոլոգ, երիկամի բիոպսիայի մասնագետ Մանյա Քարամյանը սեպտեմբերի 17–18-ը Բոստոնում մասնակցել է Onconephrology Symposium 2026 միջազգային մասնագիտական սիմպոզիումին։
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×